Բաժիններ՝

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Օդեսայի նավահանգիստներին ԱԹՍ-ներով հարվածելու մեջ․ կա 7 տուժած

Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերը հայտարարել են, որ գիշերը Օդեսայի մարզում Դանուբ գետի նավահանգիստների վրա գրոհող 32 անօդաչու թռչող սարք են խոցել, սակայն որոշ ԱԹՍ-ների հաջողվել է ճեղքել-անցնել հակաօդային պաշտպանությունը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Գիշերը 4,5 ժամ հակառակորդը հարվածային անօդաչուներով հարձակվել է Օդեսայի մարզի վրա… ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է «Շահեդ-131/136» տիպի 32 անօդաչու թռչող սարք», – ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերը, ինչպես նաև Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել են, որ որոշ ԱԹՍ-ներ հասել են թիրախին։ Թե դրանցից քանիսն են հասել նշանակետին և ինչ վնասներ են դրանք հասցրել, շատ մանրամասներ չեն հաղորդվում։

«Ցավոք, նավահանգստի կառույցին հարվածի հետևանքով վնասվել են ոչ բնակելի շենքեր, հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոտրանսպորտի կայանատեղիում։ Հրդեհն արագ մարվել է։ Յոթ քաղաքացիական վարորդ տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն», – հայտնել են Ուկրաինայի պաշտպանության ուժերից։

Ըստ ուկրաինական մոնիթորինգային ալիքների՝ այս գիշեր ռուսական ուժերի կողմից արձակված ԱԹՍ-ները հարվածել են նախ և առաջ Դանուբ գետի վրա՝ ծովից ամենահեռու տեղակայված ուկրաինական Ռենի նավահանգստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս