Բաժիններ՝

Ֆոն դեր Լեյենը հայտարարել է ԵՄ ընդլայնման նախապատրաստման մասին

Եվրահանձնաժողովը կգնահատի, թե ինչպես է Եվրամիությունը գործելու նոր անդամների անդամակցությունից հետո:

Այդ մասին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Հանձնաժողովը կսկսի աշխատել նախընդլայնման քաղաքականության վերանայման վրա՝ հասկանալու համար, թե ինչպես է յուրաքանչյուր տարածաշրջան հարմարվելու ընդլայնված միությանը», – ասել է նա:

Նշված աշխատանքի շրջանակում անհրաժեշտ կլինի որոշել Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի և ԵՄ այլ կառույցների գործունեության սկզբունքները, ինչպես նաև քննարկել բյուջետային հարցեր։

Եվրահանձնաժողովի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա հաջողությամբ աշխատել ընդլայնված ձևաչափով և նոր անդամների միանալն անվանել է լավագույն ներդրումն ամբողջ աշխարհամասի խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում։

Այդուհանդերձ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի նշել Եվրամիության ընդլայնման և Ուկրաինայի հնարավոր անդամակցության ժամկետներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930