Չինաստանն ընթացիկ տարվա օգոստոսի 12-ի դրությամբ վերականգնել է ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված կանոնավոր ավիահաղորդակցությունն աշխարհի 50 երկրների հետ:
Արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայում վերջերս տեղի ունեցած հեղեղումները, հնարավոր է, վնաս են հասցրել պոմպակայաններին, որոնք միացված էին Յոնբենում գտնվող երկրի գլխավոր միջուկային օբյեկտին:
Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը:
Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Պֆեֆերսի կոմունայից ոչ հեռու փոթորկի ժամանակ զոհվել են իսպանացի երեք զբոսաշրջիկներ, մեկն անհետ կորել է:
Հունական Limnos ֆրեգատը եւ թուրքական Barbaros դասի Kemalreis (F-247) ֆրեգատը «բախվել են իրար» Արեւելյան Միջերկրականում խուսավարման ժամանակ, սակայն Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբն այդ տեղեկատվությունը չի հավաստում, հաղորդում է Armyvoice.gr պորտալը, որը մասնագիտացած է ռազմական թեմատիկայի բնագավառում։
Պարզամտություն կլիներ այլ երկրներից դրական արձագանք սպասել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Նա հերթական անգամ ընդգծել Է, որ ռուսաստանյան պատվաստանյութը միանգամայն անվնաս է եւ «գրանցվել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրական բոլոր ակտերի պահպանմամբ»:
Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն մշտապես քննադատում եւ մեղադրում է Չինաստանին, որտեղ որ մեկնում է, նա ամենուրեք ապատեղեկատվություն եւ «քաղաքական վիրուս» է տարածում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Ամերիկացի 4 կոնգրեսականների (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես ) նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Defense News ամերիկյան լրատվական կայքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Բելառուսի իրավապահ մարմինների ավելի քան հարյուր աշխատակիցներ են տուժել չարտոնված ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 9-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև ստեղծված լարվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին կոչ է արել պաշտպանելու Իրանի նկատմամբ զենքի բռնարգրելքի երկարաձգման բանաձեւի նախագիծը, որը ներկայացրել է Վաշինգտոնը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Համավարակը հանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդեպ մարդկանց վստահության նվազման, տնտեսական անհավասարության խորացման և իշխանության չարաշահման:
Ֆրանսիայի իշխանությունները հետզհետե կխստացնեն ոստիկանական ստուգումները, որպեսզի համոզեն մարդկանց դիմակներ կրել այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է համարվել, ինչպես նաև պահպանել COVID-19-ի համավարակի կապակցությամբ ներդրված սոցիալական հեռավորությունը։
Բելառուսում երեկ և այսօր կատարվում է մոտավորապես նույնը, ինչ Հայաստանում 2018-ի ապրիլին, այն տարբերությամբ, որ ՕՄՕՆ-ը ջարդում է ցուցարարներին, ծեծում է պատահական անցորդների, վարորդների, կոտրում է ավտոների ապակիները, գրոհում է բնակելի շենքերի շքամուտքերը՝ փորձելով գտնել այնտեղ թաքնվող ցուցարարների։
SARS-CoV-2 կորոնավիրուսն ախտահարում է ոչ միայն շնչուղիները, այլեւ ուղեղը, ինչպես նաեւ կենտրոնական նյարդային համակարգը:
Չնայած պաշտոնապես Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում մոտ ապագայում միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ադրբեջանական պրոպագանդան և փորձագիտական հանրությունը շարունակում են խաղարկել այս հարցը Արցախյան հիմնահարցի կարգավորման տիրույթում։ Ադրբեջանական շրջանակներում այս թեման և ուշադրությունն Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության նկատմամբ կրկին ակտիվացել է տավուշյան սրացումից հետո։
Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ազատ չեն եղել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պոիտինի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել Բլառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ և երկխոսության կոչ արել։
Նոր Զելանդիայում 102 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման չբերովի դեպքեր. Օքլենդում քովիդ-դրական են ցույց տվել մեկ ընտանիքի չորս անդամների թեստերը:
Չինաստանը ներքին գործերին միջամտություն է համարել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունն այն մասին, որ ՉԺՀ-ն խախտում է Հոնկոնգի ինքնավարությունը:
Լիտվան Բելառուսին առաջարկում է ստեղծել Ազգային խորհուրդ, որպեսզի իշխանությունն ու ժողովուրդը երկխոսություն վարեն:
Նախագահ Թրամփը հրամայել է ԱՄՆ-ում արգելել ցանկացած գործարք TikTok-ի և WeChat-ի հետ: Այս հրամանն ուժի մեջ կլինի 45 օր:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Միլանի ոստիկանները ձերբակալել են դանակով զինված տղամարդուն, որը (ենթադրվում է` սերված է հյուսիսաֆրիկյան մի երկրից) մի քանի րոպե պատանդ է պահել Միլանի տաճարի պահապանին:
Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները մի քանի երկրներ: Այդ մասին հաղորդել է արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Ռուսաստանում Աֆղանստանի դեսպան Լաթիֆ Բախանդը հեռացվել է պաշտոնից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Քաբուլում տեղեկատվական դիվանագիտական աղբյուրը:
Աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը: Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, որոնք օգոստոսի 12-ին հրապարակվել են կազմակերպության կայքում: Օգոստոսի 12-ի Երեւանի ժամանակով 12:42-ի դրությամբ աշխարհում «եղել է (նոր կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդության) 20 120 919 հաստատված դեպք, ներառյալ մահվան 736 766 դեքերը՝ ԱՀԿ-ում ստացված հաղորդումների համաձայն»:
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված եւս երեք համաձայնագրերից: Օգոստոսի 12-ին համապատասխան որոշումն ընդունել է Ուկրաինայի կառավարությունը: Նախարարների կաբինետն Ուկրաինայի համար, մասնավորապես, դադարեցրել է Համագործակցության պետությունների սահմանապահ զորքերի համար զինվորական կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման բնագավառում համագործակցության մասին, մշակույթի բնագավառում համագործակցության մասին, ինչպես նաեւ ԱՊՀ-ի անդամների Մշակութային համագործակցության խորհրդի ստեղծման մասին համաձայնագերի գործողությունը: