Բաժիններ՝

Իսրայելի բանակը մեկ օրում ՀԱՄԱՍ-ի 250 օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում

Իսրայելացի զինվորականները մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ​​ՀԱՄԱՍ խմբավորման 250 օբյեկտների։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Անցած օրն Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 250 թիրախների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, իսրայելական ռազմածովային ստորաբաժանումները հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասի Խան Յունիս քաղաքում ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակման կայանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս