«Թուրքիան տարածաշրջանում ամենամեծ բանակն ունի». ամերիկացի ռազմական վերլուծաբան

Ամերիկացի նախկին զինվորական և ռազմական վերլուծաբան Դուգլաս Մաքգրեգորը հեռուստատեսության ուղիղ եթերում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև բռնկված ռազմական բախմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ուշադիր հետևի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

«Ամերիկացիները պետք է մի կարևոր բան հասկանան. եթե Իրանի վրա Հեզբոլլահի պատրվակով հարձակվենք և եթե Իսրայելը գրավի Գազան, Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելու: Ռուսաստանը չի նստելու և նայի, թե ինչպես է ԱՄՆ-ն տարածաշրջանում առկա օդային և ծովային հատվածներից ոչնչացնում Իրանին»,-ասել է նա:

Ապա նաև հավելել, որ այն կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմից ավելի լայն մասշտաբներ ունեցող մի պատերազմի և շեշտել, որ ամերիկացիները այս թեմայի հետ կապված լավ չեն մտորել՝ շեշտելով դրա անթույլատրելիությունը:

Ռազմական վերլուծաբանը պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի ունեցած ուժին:

«Ես բավականաչափ կասկածներ ունեմ, որ այդ դեպքերից Թուրքիային հեռու պահելը հնարավոր չի լինի: Թուրքերը սունի մուսուլմաններ են: Նրանք տարածաշրջանում ամենամեծ զինված ուժերն ունեն: Իսրայելին շատ մոտ են: Իրենց ուժերը շատ արագ Սիրիայով հարավ կարող են հասնել»:

Նա անգամ վստահություն է հայտնել, որ եթե նույնիսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այդ ժամանակ ողջ լինի, Թուրքիայի համար այդ հարցում խոչընդոտներ չի ստեղծի:

Տեսանյութեր

Լրահոս