Բելառուսական նավթավերամշակման գործարանները (ՆՎԳ) օգոստոսին նավթի գնումները ռուսաստանյան ընկերություններից կնվազեցնեն մինչեւ 1,21 մլն տոննա՝ հուլիսի 1,58 մլն տոննայից:
«ՀՀ-ն պետք է առաջարկի ծրագրեր, իսկ լիբանանահայերն ինքնուրույն որոշեն՝ պատրա՞ստ են թողնել այնտեղ այն, ինչ ունեն, ու գալ Հայաստան, թե՞ ոչ։ Հայրենադարձություն կարող է Հայաստանն ապահովել, եթե տարատեսակ ծրագրեր առաջարկի մարդկանց։ Բացի այդ, տարբեր համայնքներից, երբ փորձում ենք գնահատել արձագանքները, տեսնում ենք, որ Լիբանանում շատ են այն կառույցները, որոնք պնդում են, որ հայկական համայնքի անդամները պետք է շարունակեն մնալ երկրում։ Ինչ վերաբերում է օգնությանը, ապա այստեղ անհրաժեշտ է համահայկական ամբողջ ներուժի համախմբում»,- ասաց Պետրոսյանը։
Երկու մարդ է զոհվել մասնավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել եգիպտական Խուրգադայից 20 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Էլ-Գունա առողջարանային փոքրիկ քաղաքի օդանավակայանի թռիչքագոտում:
Ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ամերիկացի դիվանագետները բավականին ճկուն ոճ ունեն, որը դիվանագիտական այդ դպրոցի բնորոշ գիծն է։ Նրա գնահատմամբ՝ դրական է, որ նախկինում համանախագահ աշխատած դիվանագետներն այսօր կարծիք են հայտնում և կիսվում իրենց մտորումներով, որը չի կարող օգտակար չլինել։
Միջազգային մասնագետներ պետք է հրավիրվեն Լիբանան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հանգամանքների անկախ հետաքննության համար:
Չինաստանը եւ Իրանը իրենց ազգային ցուցադրանքները չեն ներկայացնելու «Բանակ-2020» ռազմատեխնիկական համաժողովում: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Ամերիկացի նախկին ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ուշագրավ ակնարկները շարունակում են քննարկվել Արցախյան կարգավորման գործընթացով հետաքրքրված շրջանակներում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկից ոչ մի օբյեկտ չի տուժել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած, պայթյունի հետեւանքով:
Մավրիտանիայի վարչապետ Իսմայիլ ուլդ Շեյխ Սիդիյան հրաժարական է տվել իր գլխավորած կառաարության հետ:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար:
Լիբանանը բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար:
Ղրիմում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում հասել է 39-ի, դա ռեկորդային ցուցանիշ է տարեսկզբից ի վեր:
Al Arabiya կայքը հրապարակել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը:
Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել՝ նավահանգստում պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 100-ից ավելի մարդ:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարվածի պատճառը կարող էր լինել նավահանգստի տարածքում պայթուցիկ նյութերի պահման հարցում ցուցաբերված անփութությունը:
Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել:
Ռուսաստանից Հարավային Կորեա ժամանող նավերի անձնակազմի բոլոր անդամներն օգոստոսի 3-ից պետք է տեղեկանք ներկայացնեն, որը հաստատում է COVID-19-ի թեստի բացասական արդյունքը:
«ՌԵՍՈ» ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հուլիսին Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների պատճառով հայ գործարարներին հասցված վնասը:
Շուրջ 1,5 մլն իտալացիներ են COVID-19 կորոնավիրուսով հիվանդացել փետրվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում:
Լոնդոնի ICE սակարանում 2020 թվականի հոկտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքն աճն արագացրել 1 մինչեւ 1,6 տոկոս եւ հասել մեկ բարելի դիմաց 45,14 դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները:
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:
Ռուսաստանի ժուռնալիստների միությունում (ՌԺՄ) անհանգստացած են Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակմամբ ու հանգամանորեն կհետևեն իրավիճակին:
«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար դեսպան Հոգլանդը ԼՂ խնդրի հետ կապված հայտնել է իր անձնական կարծիքը և նշել, թե չի կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն երբևէ կկարողանա լուծել այն, քանի դեռ հակամարտող կողմերի առաջնորդները չեն հայտարարել, որ ժամանակն է կարգավորել այն:
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունն առաջացրել է 3.3 մագնիտուդ երկրաշարժին համարժեք սեյսմիկ ալիքներ:
Հզորագույն պայթյունը, որը մեկ օր առաջ տեղի է ունեցել Բեյրութում, վնասներ է հասցրել քաղաքային տարածքի շենքերի կեսին: Այդ մասին հայտնել է Լիբանանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Մարվան Աբուդը:
Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդն օգոստոսի 4-ին նավահանգստում որոտած պայթյունից վնասը գնահատել է 3 – 5 միլիարդ դոլար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 6-ին կայցելի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:
«Խագուպիտ» թայֆունը օգոստոսի 6-ի առավոտյան հորդառատ աանձրեւներ կբերի Պրիմորիե, իսկ օգոստոսի 7-ին կտեղաշարժվի Սախալին, որտեղ կառաջացնի տեղատարափներ ու փոթորկալի քամի:
Լիբանանում Բելգիայի քաղաքացի է զոհվել Բեյրութի նավահանգստոում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Լիբանանի իշխանությունները պլանավորում են օգոստոսի 4-ին Բեյրութում որոտած պայթյունի հանգամանքների հետաքննությունն ավարտել հինգ օրում: