Ճապոնիայի վճարային հաշվեկշռի հավելուրդն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատհությամբ 86,6 տոկոսով նվազել է:
Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստանալու էին մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ եւ Մալթա, փորձում են շտապ տուն վերադառնալ, որպեսզի խուսափեն երկշաբաթյա կարանտինից, որը պարտադիր կդառնա օգոստոսի 15-ից ժամը 4:00-ից (Երեւանի ժամանակով 07:00) նշված երկրներից վերադառնալուց հետո:
Բելառուսում վերջին հինգ օրվա հետընտրական գործընթացները ցույց են տալիս, որ Լուկաշենկոյի իշխանության ժամերն արդեն հաշված են: Նա ստիպված հեռանալու է իշխանությունից: Խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս է դա կատարվելու և ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը:
Զիմբաբվեում սղաճը տարեկան հաշվարկով հասել է 837,53%-ի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 21 միլիոն 388 հազարը:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը:
Եվրոպական որոշ երկրների իշխանությունները փորձում են զսպել կորոնավիրուսի տարածումը: «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի կառավարությունը որոշել է հավելյալ միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, դիսկոտեկները, գիշերային բարերը փակել, ինչպես նաև սահմանել ծխելու արգելքը փողոցում և այլ հասարակական վայրերում, երբ չկա հնարավորություն պահպանելու երկու մետր սոցիալական հետավորություն: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության շուրջ 50 հազար նոր դեպք, օրվա կտրվածքով՝ 3 հազար 500:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը:
Ռուսական փորձագիտական հանրությունն անհանգստացած է Բաքվի թուրքական աննախադեպ ռևերանսներով։ Երկու թուրքական պետությունների մտերմությունն անակնկալ չի եղել Մոսկվայի համար, սակայն Բաքուն մշտապես առանձնակի հարգանքով է վերաբերվել Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների ֆոնին, իսկ հուլիսյան մարտերը բացահայտեցին այլ որակի թուրք-ադրբեջանական համագործակցություն 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ, ինչը նույնիսկ որոշ վերլուծաբանների թույլ է տալիս պնդումներ անել, որ Էրդողանն Ալիևի թիվ մեկ գործընկերն է դառնում։ Նման կարծիք է հայտնել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն իր վերջին հոդվածում։
Սու-27 ռուսական կործանիչը ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ է կալանել Սեւ ծովում: Այդ մասին հաղորդել է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օգոստոսի 14-ին շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին եւ Օմանի եւ Բահրեյնի կառավարություններին հրեական պետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջեւ հաշտության համաձայնության պաշտպանության համար:
«Ընդդիմադիր Նիկոլի կերպարը և վարչապետ Փաշինյանի շնորհավորանքն իրար հակասում են: Եթե դու հեղափոխական ես, պայքարել ես ռեժիմների դեմ, կամ, այսպես ասած, բռնապետների, իսկ հիմա շնորհավորում ես մի մարդու, որի ոստիկանությունը շատ դաժան ծեծի է ենթարկում ընդդիմադիրներին, երբ դու ողջունում ես դա, ստացվում է՝ կամ այն ժամանակ էիր ստում, կամ՝ այսօրվա «կոստյումի» մեջ շատ լավ տեղավորվել ես և արդեն մոռացել ես քո հեղափոխական անցյալը»:
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում, որոնք կայացան օգոստոսի 9-ին. համապատասխան տեղեկատվությունն օգոստոսի 14-ին հրապարակվել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում:
Վենեսուելայում Իրանի դեսպան Հոջաթ Սոլթանին օգոստսի 14-ին հերքել է ամերիկյան The Wall Street Journal թերթի տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ի իշխանություններն իրանական վառելիք են առգրավել:
Մոսկվան Վաշինգտոնին իր օգնությունն է առաջարկել COVID-19-ի պատվաստանյութի մշակման գործում: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով անունը չնշած ռուսաստանցի պաշտոնյաների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյան փոստով կքվեարկեն օգոստոսի 18-ին Ֆլորիդայում կայանալիք փրայմերիզում:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կնքել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300 միլիոն դոզա գնելու առաջին համաձայնագիրն AstraZeneca դեղագործական ընկերության հետ: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որն օգոստոսի 14-ին տարածվել է Բրյուսելում:
Համացանցում ակտիվորեն տարածվում է բելառուսական ընդդիմության՝ ներկայումս Լիտվայում գտնվող առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի նոր տեսագրությունը, որում նա դիմում է ժողովրդին ու իշխանություններին:
Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk հաղորդման եթերում անդրադարձել է Ռուսաստանի, Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին: Փաշինյանը նշել է, որ նշված երկրներից բոլորի հետ Հայաստանն ունի տարբեր մակարդակների, բայց շատ լավ հարաբերություններ:
Ուկրաինայն նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում գրանցել է օրինագիծ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից երկրի դուրս գալու մասին:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը օգոստոսի 14-ին հայտնել է, որ երկրի իշխանությունները պաշտոնապես Ռուսաստանի կառավարությանն են դիմել այն հարցով, որպեսզի կորոնավիրուսի պատվաստանյութը Մոլդովայի Հանրապետություն մատակարարվի անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ-ն որոշի սկսել դրա արտահանումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահոն և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ոըւժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոազրույցի ընթացքում համաձայնության են եկել Էմիրությունների և Իսրայելի միջև երկկողմ լիակատար հարաբերությունների հաստատման հետ կապված։
Աֆղանստանի իշխանություններն սկսել են բանտերից ազատ արձակել «Թալիբան» արմատական շարժման 400 կողմնակիցներց վերջին խմբին:
Ջո Բայդենն իր քարոզարշավի համար ռեկորդային 26 միլիոն դոլար է հավաքել մեկ օր անց այն բանից հետո, երբ Քամալա Հարիսն առաջադրվեց ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հնդկաստանում գրանցվել են COVID-19 կորոնավիրուսի ռեկորդային քանակությամբ դեպքեր. մեկ օրում ախտորոշել են շուրջ 67 հազար վարակվածների:
Հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերից հետո առաջին անգամ՝ նախօրեին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Պուտին-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հուլիսին տարածաշրջանում ադրբեջանահայկական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում, և ռուսական կողմը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը:
Ճապոնիայում առնվազն 10 մարդ է մահացել, եւս 6,6 հազարը ջերմահարվածներով հիվանդանոցներում հայտնվել օգոստոսի 3-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակամիջոցում: