Մալիի մայրաքաղաք Բամակոյի արվարարձանում գտնվող բանակային զորմասերն ըմբոստացել են: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուներ:
Իսրայելի ռազմաօդային ուժերը լույս օգոստոսի 18-ի գիշերը գնդակոծել է ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտները Գազայի հատվածում՝ ի պատասխան իսրայելական տարածքի պաղեստինյան գնդակոծումներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել նավթի եւ գազի արդյունահանման պլանին Ալյասկայի նահանգի Ազգային արկտիկական բնական արգելոցում:
Օգոստոսի 18-ին մի քանի ականանետային արկ է պայթել Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում:
Անհայտ անձինք գնդակոծել են Հարավային Օսիայի ներքին գործերի նախարար Իգոր Նանիեւի ծառայողական ավտոմեքենան, հանրապետությունում հայտարարվել 9 «Կալանում» պլան:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերի թիվն անցել է 25 հազարից:
Լեհ-բոլշևիկյան պատերազմը հիմնարար դրվագ էր արդի Լեհաստանի և նշանակալից պահ` ողջ Եվրոպայի համար, թեպետև մարդկության գիտակցության մեջ այն դեռևս բավարար չի արժևորվել. այն երկու միմյանցից տարբերվող քաղաքակրթությունների բախման կետ է:
Մոսկվայում եւս 819 պացիենտ է ապաքինվել կորոնավիրուսից. ընդամենը Ռուսաստանի մայրաքաղաքի բժիշկները GOVID-ից բուժել են գրեթե 198 հազար մարդու:
Ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների երկրորդ փուլը, ինչպես սպասվում է, օգոստոսի 17-ին կսկսվի Վիեննայում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 17-ին հայտարարել է, որ նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին ինքը հիմնական պայքարը մղում է ոչ այնքան դեմոկրատներից իր մրցակից Ջո Բայդենի, որքան ԶԼՄ-ների դեմ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին օգոստոսի 16-ին հայտարարել է, որ ինքն այս շաբաթ ամառային արձակուրդից հետ է կանչելու օրենսդիրներին՝ փոստային գերատեսչության պաշտպանության վերաբերյալ ավելի վաղ պատրաստված օրինագծի օգտին քվեարկելու համար:
Վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների պետական կենտրոնը (Նովոսիբիրսկ)՝ «Վեկտոր»-ը, անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլին՝ մարդկանց վրա կլինիկական հետազոտություններին:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը արտահերթ հավաք կհրավիրի, որտեղ կքննարկվի Բելառուսում առկա իրավիճակը:
Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում է ընդունել համընդհանուր ընտրությունները մեկ ամսով հետաձգելու մասին՝ Օքլենդ քաղաքում կորոնավիրուսային վարակի անսպասելի բռնկման պատճառով:
Բելառուսի Հանրապետության կառավարությունը Սահմանադրության պահանջով վայր է դրել լիազորությունները:
Նավթի համաշխարհային գներն օգոստոսի 17-ի առավոտյան կաճեն, վկայում են սակարկությունների տվյալները:
Ավստրալիայում գործազուրկների թիվն առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնը, իսկ հուլիսին գործազրկության մակարդակը աճել է 0,1 տոկոսային կետով՝ հասնելով 7,5 տոկոսի նշագծին:
168.am-ի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը Բելառուսում ծավալվողը որակեց պայքար հին և նոր քաղաքական համակարգերի միջև։ Ըստ նրա՝ հասկանալի է, որ հետսովետական հին համակարգի ներկայացուցիչները փորձելու են պահպանել այդ համակարգը, որոնց մաս է կազմում նաև Ռուսաստանը, և Բելառուսն այդ օղակում առանցքային երկիր է։
Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ապրիլից մինչեւ հունիս այս տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ 20,4 տոկոսով կրճատվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետեւանքների պատճառով:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի անկման կանխատեսումը վատթարացրել է մինչեւ օրական 8,1 միլիոն բարել (անցյալ հաշվետվության մեջ անկումը կանխատեսվել Էր օրական 7,9 միլիոն բարելի մակարդակում), պահանջարկը կկազմի օրական 91,9 միլիոն բարել, հայտնել է գործակալությունն օգոստոսի հաշետվության մեջ:
Ճապոնիայի վճարային հաշվեկշռի հավելուրդն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատհությամբ 86,6 տոկոսով նվազել է:
Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստանալու էին մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ եւ Մալթա, փորձում են շտապ տուն վերադառնալ, որպեսզի խուսափեն երկշաբաթյա կարանտինից, որը պարտադիր կդառնա օգոստոսի 15-ից ժամը 4:00-ից (Երեւանի ժամանակով 07:00) նշված երկրներից վերադառնալուց հետո:
Բելառուսում վերջին հինգ օրվա հետընտրական գործընթացները ցույց են տալիս, որ Լուկաշենկոյի իշխանության ժամերն արդեն հաշված են: Նա ստիպված հեռանալու է իշխանությունից: Խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս է դա կատարվելու և ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը:
Զիմբաբվեում սղաճը տարեկան հաշվարկով հասել է 837,53%-ի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 21 միլիոն 388 հազարը:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը:
Եվրոպական որոշ երկրների իշխանությունները փորձում են զսպել կորոնավիրուսի տարածումը: «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի կառավարությունը որոշել է հավելյալ միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, դիսկոտեկները, գիշերային բարերը փակել, ինչպես նաև սահմանել ծխելու արգելքը փողոցում և այլ հասարակական վայրերում, երբ չկա հնարավորություն պահպանելու երկու մետր սոցիալական հետավորություն: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության շուրջ 50 հազար նոր դեպք, օրվա կտրվածքով՝ 3 հազար 500: