
Թրամփը 10.000 դոլարով տուգանվել է

Խարդախության գործով դատավարության ընթացքում դատարանի աշխատակիցների վրա հարձակվելու արգելքը խախտելու համար Դոնալդ Թրամփը տուգանվել է 10.000 դոլարով:
sky.com-ի փոխանցմամբ՝ տուգանքի պատճառը Թրամփի կողմից ոչ պատշաճ մեկնաբանությունն է դատարանի աշխատակցի հասցեին:
Թրամփը դատարանի աշխատակցին լրագրողների ներկայությամբ «կողմնակալ» է անվանել: Թրամփի պաշտպանական թիմը պնդել է, որ մեկնաբանությունն ուղղված է մեկ ուրիշին:
Չորեքշաբթի օրը խարդախության գործով դատավարության ընդմիջման ժամանակ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է. «Այս դատավորը շատ կողմնակալ է, և նրա կողքին նստած է շատ կողմնակալ մարդ: Գուցե նույնիսկ շատ ավելի կողմնակալ է, քան ինքը՝ դատավորը»։
Դատավոր Արթուր Էնգորոնը եզրակացրել է, որ խոսքը դատարանի գործավարի մասին է: Նա նախկին նախագահի նկատմամբ 10 հազար դոլար տուգանք է կիրառել։