Հրաձգություն ԱՄՆ Լյուիսթոն քաղաքում․ կա առնվազն 22 զոհ և 60 վիրավոր
ԱՄՆ-ի Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում տղամարդը կրակ է բացել երեք տարբեր կետերում, այդ թվումէ առևտրի կենտրոնում ու բարում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վերջին տվյալներով կա առնվազն 22 զոգ և 60 վիրավոր։ Նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Սաուշակը հայտնել է, որ զոհերի ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ։
Իրավապահներն արդեն պարզել են հանցագործի ինքնությունը, սակայն նա դեռ ազատության մեջ է, հայտնել է տեղի ոստիկանությունը։ Միևնույն ժամանակ ոստիկանությունը դեռ պատրաստ չէ նրան կասկածյալ համարել։
ABC News-ի տվյալներով՝ զանգվածային սպանություններ իրականացրած անձը Ռոբերտ Քարդն է, ով նախկինում ծառայել է բանակում և աշխատել որպես հրազենի հրահանգիչ։ Նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ և այս ամառ երկու շաբաթ անցկացրել է հոգեբուժարանում այն բանից հետո, երբ իբր խոստացել էր հրաձգություն կազմակերպել Ազգային գվարդիայի հաստատությունում։
Տեղի ունեցածը ոստիկանությունն ահաբեկչություն է համարում։ ԱՄՆ Նախագահ Ջո Բայդեն, ում արդեն տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, նահանգին օգնություն է առաջարկել։