ՌԴ-ն պատրաստ է խոսել Արևմուտքի հետ եվրասիական անվտանգության հարցի շուրջ. Լավրով

«Եվրասիական անվտանգություն. իրականությունն ու հեռանկարները փոփոխվող աշխարհում» միջազգային համաժողովի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խոսել Արևմուտքի հետ եվրասիական անվտանգության հարցերի շուրջ, սակայն այսօր երկրների մեծ մասի կողմից նման շփման հեռանկարներ չի նկատվում։

«Ինչ վերաբերում է եվրասիական աշխարհամասի արևմտյան մեր հարևանների վերաբերմունքին այդ նախաձեռնության նկատմամբ, նրանք դեռ ակնհայտորեն ամբողջությամբ, գրեթե ճնշող մեծամասնությունը ենթարկվում են Վաշինգտոնին, և իմաստալից զրույցի հեռանկարներ դրանց ճնշող մեծամասնության հետ այսօր մենք չենք տեսնում։ Բայց սկզբունքային առումով, ուզում եմ ևս մեկ անգամ դա ընդգծել, մենք միշտ պատրաստ ենք համատեղ աշխատանքի, եթե աշխարհամասի մեր արևմտյան հարևաններն իրենց մեջ ինքնուրույն դառնալու ուժ գտնեն»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այս մասին ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ երկրները «տիտանական աշխատանք» ունեն կատարելու եվրասիական անվտանգության համակարգը կառուցելու հարցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031