
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք շահագրգռված չեն Լիբանանի հետ սահմանին լարվածության աճով

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իր երկիրը կենտրոնացած է Գազայի հատվածի շուրջ գործողությունների վրա և շահագրգռված չէ Լիբանանի հետ սահմանին լարվածության սրմամբ, սակայն բանակը պատրաստ է ցանկացած սցենարի։ Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ընթացքում։
Գալանտի խոսքով՝ Իսրայելը պատերազմ է մղում հարավային տարածաշրջանում՝ ՀԱՄԱՍ-ի դեմ, սակայն պատրաստ է ցանկացած զարգացումների հյուսիսում։
«Բայց միևնույն ժամանակ մենք շահագրգռված չենք պատերազմի ընդլայնմամբ: Եթե դա տեղի ունենա, մենք կիմանանք ինչ անել, մեր զորքերը պատրաստ են, ինչպես և ռազմաօդային ուժերը»,- ասել է Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը։