Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Դեղին ծովում
Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Դեղին ծովում։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերին։
Դրանց մասնակցում են Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, առափնյա պահպանության ծառայությունը և բանակը, ամերիկյան կողմից` ռազմածովային ուժերն ու բանակը։
Զորավարժություններին ներգրավված են 30 նավ, ներառյալ՝ Aegis համակարգով հագեցած էսկադրային ականակիր, պարեկային ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ռազմաօդային ուժերի կործանիչներ և առափնյա պահպանության նավեր:
Քառօրյա վարժանքներն սկսվել են հոկտեմբերի 24-ին։ Դրանք «Հոգուկ» ամենամյա դաշտային զորավարժությունների մի մասն են, որոնք անցկացվում են հոկտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 22-ը:
Բացի այդ, հոկտեմբերին ԱՄՆ-ն և Հարավային Կորեան Գուամ կղզու ջրային տարածքում անցկացրել են Silent Shark վարժանքները: