ՌԴ և Իրանի փոխարտգործնախարարները քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիի հետ հոկտեմբերի 26-ին ունեցած հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտությունը։
Այս մասին հայտնում են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև Կենտրոնական Ասիայի հետ կապված ընթացիկ հարցերի շուրջ։
«Ըստ էության քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար բազմակողմ համաձայնագրերի իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած՝ Հարավային Կովկասի համար «3+3» ձևաչափով խորհրդակցական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպման արդյունքները»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: