Իրաքում ամերիկյան ռազմակայանը կրկին ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման
Անօդաչու թռչող սարքը հերթական անգամ գրոհել է ամերիկյան Այն էլ Ասադ ռազմակայանի վրա Իրաքի արևմուտքի Անբարի նահանգում։ Այս մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածի պատասխանատվությունն ստանձնել է ՀԱՄԱՍ շարժման իրաքյան մասնաճյուղը։ Անօդաչու թռչող սարքը թիրախներ է խոցել, պատճառված վնասների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Հոկտեմբերի 19-ին և 20-ին Այն էլ Ասադ ռազմակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Հոկտեմբերի 20-ին խափանվել է երկու անօդաչ թռչող սարքերի հարձակումը Հարիր ռազմական օդանավակայանի վրա Էրբիլ վարչական կենտրոնի մերձակայքում (Բաղդադից 425 կմ հեռավորության վրա)։ Իրաքի հակաօդային պաշտպանության միջոցներին հաջողվել է խոցել նաև անօդաչու թռչող սարքերից մեկը ամերիկյան Քեմպ Վիկտորիա ռազմակայանի օդային տարածքում, որը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում։
Ավելի վաղ շիա խմբավորումների մարտիկները պահանջել են ԱՄՆ-ից դուրս բերել իր զինծառայողներին Իրաքից և Մերձավոր Արևելքի մյուս երկրներից։ Հայտարարության մեջ ընդգծված է, որ «ամերիկյան զորքերը պետք է անհապաղ հեռանան տարածաշրջանից, այլապես նրանց ռազմակայանները մշտապես կենթարկվեն հարձակման»: