ԵԱՏՄ-ն դառնում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման կենտրոններից մեկը. Միշուստին
Եվրասիական տնտեսական միությունը դառնում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման կենտրոններից մեկը։ Այս մասին Բիշքեկում նեղ կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն գործնականում ապացուցել է իր պահանջվածությունն ու մարտահրավերների, գլոբալ խնդիրների նկատմամբ կայունությունը։
«Իր գոյության ընթացքում «հնգյակի» փոխադարձ առևտուրը գրեթե կրկնակի աճել է, արդյունաբերական արտադրությունը` 20%-ով։ Լավ դինամիկա է առկա նաև այլ ցուցանիշներով։ Այդ թվում` շինարարության, գյուղարտադրանքի արտադրության, բեռնաշրջանառության, ներդրումներ հիմնական կապիտալում»,- ասել է Միշուստինը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների համար կարևոր է միասին շարունակել լուծել ազգային տնտեսությունների կայուն զարգացմանն ուղղված խնդիրները` ի հեճուկս արտաքին անբարենպաստ իրավիճակի և ապահովել ապրանքների, ծառայություների, ներդրումների և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Եվ վերջապես բարձրացնել մեր քաղաքացիների կյանքի որակը։