Չինաստանում սկսել է գործել տվյալների պետական կառավարման վարչությունը
Չինաստանի տվյալների պետական վարչությունը չորեքշաբթի օրը պաշտոնապես սկսել է իր աշխատանքը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Նոր կարգավորիչը «կխթանի թվային տնտեսության և թվային հասարակության կառուցումը՝ միասնական պլանավորման հիման վրա»։
Գերատեսչությունը ենթակա կլինի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեին և պատասխանատու կլինի «տվյալների ենթակառուցվածքի ստեղծման և տվյալների ռեսուրսների ինտեգրման, փոխանակման, զարգացման և կիրառման աշխատանքների համակարգման համար»: