Բրյուսելը Բաքվին և Երևանին կոչ է անելու նորմալացման գործընթացն ավարտին հասցնել այս տարեվերջին

Այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ երկօրյա գագաթնաժողովի բանաձևի նախագծում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Ազատությունը։

«Եվրոպական խորհուրդը ընդգծում է իր շարունակական աջակցությունը առաջ մղելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատելը՝ հիմնված ինքնիշխանությունը, սահմանների անձեռմխելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա։

Եվրոպական խորհուրդը ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու կարևորությունը, ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։

Աջակցում է Բրյուսելի նորմալացման գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել այս տարվա վերջին»,- նշված է ԵՄ գագաթնաժողովում ընդունվելիք փաստաթղթի նախագծում։

Տեսանյութեր

Լրահոս