Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տոնե Կայզերը Լյուքսենբուրգում կայացած  հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Տոնե Կայզերը Լյուքսենբուրգում կայացած  հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերով կյանքի կոչել ձևավորված հարուստ օրակարգը:

Գերատեսչությունից նշում են, որ շնորհավորելով գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը Տոնե Կայզերին մաղթել է հաջողություն պատասխանատու առաքելության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930