Ղրղըզստանում 5 ադրբեջանցի է ձերբակալվել ծանր մեղադրանքով

Ղրղըզստանի հատուկ ծառայությունները հայտնում են Ադրբեջանի 5 քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք երկրի ղեկավարության դեմ մահափորձ էին պլանավորում։

Հատուկ ծառայության տվյալներով՝ նրանք ծրագրում էին մահափորձ կատարել հանրապետության ղեկավարության դեմ, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։

Փաստաթղթում նշվել է, որ բռնվել են Ալիեւ Վ.Մ.-ն, Բահղիրով Ս.Ա.-ն, Ասղարով Մ.Օ.-ն, Բեհբուդրով Մ.Ս.-ն եւ Մամեդով Զ.Ի.-ն։

Ղրղըզ իրավապահների տվյալներով՝ ձերբակալված Ասղարովը, որը քրեական աշխարհում այսպես կոչված «թափառականի» կարգավիճակ ունի, Ղրղզստան է ժամանել երկրի ղեկավարության դեմ մահափորձ կազմակերպելու նպատակով՝ կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պետության իրականացրած ակտիվ պայքարի քաղաքականության պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս