Թուրքիան դասվել է ջրի բարձր ճգնաժամ ունեցող երկրների թվին
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) ջրի համաշխարհային օրվա առթիվ հրապարակել է 2024-ի ՄԱԿ-ի ջրի զարգացման զեկույցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում նշվում են այն երկրները, որոնք ունեն ջրի բարձր ճգնաժամ։ Այդ երկրների թվում են Թուրքիան, Հայաստանը, Ուզբեկստանը, Աֆղանստանը և Նեպալը։Իսկ շատ բարձր ջրի ճգնաժամ ունեցող երկրների թվում են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը և Թուրքմենստանը։
Զեկույցում նշվում է, որ ջրային ռեսուրսի պատճառով ամբողջ աշխարհում շարունակվում են հակամարտությունները և պետություններին կոչ է արվում խաղաղության պահպանման համար միջազգային համագործակցության և անդրսահմանային պայամանագրեր կնքել։
Ըստ այդմ՝ կոչ է արվում գործելու, ջրային պաշարաները ճիշտ կառավարելու, մեր մոլորակի հետ կապը վերահաստատելու և ի վերջո խաղաղություն հաստատելու։