Բաժիններ՝

Սերբիան կարող է լքել Եվրոպայի խորհուրդը, եթե Կոսովոն միանա այդ կազմակերպությանը․ Bloomberg

Սերբիան կքննարկի Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը, եթե Կոսովոն միանա միջազգային կազմակերպությանը:

Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Կոսովոյի՝ կազմակերպությանը միանալու առաջարկն ընդունելը դե ֆակտո կնշանակի Սերբիայի վտարում», -գործակալությունը մեջբերել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությունը։

«Կտեսնենք՝ Սերբիան կմնա՞, թե՞ ոչ, եթե Կոսովոն ընդունվի Ստրասբուրգում գործող կազմակերպություն»,- ասել է պետության ղեկավարն ու հավելել՝ գուցե, նրանք նախընտրեն, որ Կոսովոն լինի Եվրոպայի խորհրդում, ոչ թե Սերբիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031