Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն դատապարտել է Մոսկվայի ահաբեկչությունը

Հյուսիսատլանտյան դաշինքը դատապարտում է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցում զոհերի ու տուժածների ընտանիքներին։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել դաշինքի (ՆԱՏՕ) մամուլի ծառայության ղեկավար Ֆարահ Դախլալլահը։

«Մենք միանշանակ դատապարտում ենք Մոսկվայում կայացած համերգի հանդիսատեսի վրա հարձակումը։ Ոչինչ չի կարող արդարացնել նման սարսափելի հանցագործությունները: Մեր խորին ցավակցությունները զոհերին և նրանց ընտանիքներին»,- գրել է նա։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031