Հայաստանը դառնում է միակ երկիրը, որն աշխարհաքաղաքական ծավալվող պատերազմում ճամբար է փոխում. Արմեն Աշոտյան

Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Արմինե Սահակյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Պարոն Աշոտյան, Վլադիմիր Պուտինի վերընտրվելն աշխարհաքաղաքական ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի»։

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«2024-ն էլեկտորալ իմաստով կարևոր տարի է, որովհետև այս կամ այն տիպի ընտրություններ են նախատեսված ոչ միայն Ռուսաստանում, այլև գեոպոլիտիկ առումով ազդեցիկ այլ կենտրոններում՝ ԱՄՆ և ԵՄ։ Ռուսաստանի նախագահի նման վերընտրությունը վկայում է ռուսաստանյան ներուժի կոնսոլիդացման մասին։ Եթե ուզում եք, կարող եք ասել, որ Վլադիմիր Պուտինը ստացավ իրական «պողպատե մանդատ»։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև ներկայիս աշխարհաքաղաքական բախման արդյունքը որոշվելու է նաև մարտնչող հասարակությունների դիմացկունությամբ, ճկունությամբ (անգլերեն՝ resilience)։

Դեռևս 19-րդ դարում գերմանացի կանցլեր Բիսմարկը կարծում էր, որ «Ռուսաստանը վտանգավոր է իր կարծիքների չնչինությամբ» («Россия опасна мизерностью своих потребностей»)։

Հարկ է նաև շեշտել, որ ռուսական քաղաքականության մեջ մեծ դեր ունեն նաև անձնական հարաբերությունները, ինչը, հաշվի առնելով Փաշինյանի ծրագրային հակառուսականությունը, է՛լ ավելի է սրելու իրավիճակը Հայաստանի շուրջ։ Հիշեցնեմ, որ Հայաստանը դառնում է միակ երկիրը, որն աշխարհաքաղաքական ծավալվող պատերազմում ճամբար է փոխում։ Մնացած պետությունները կամ վերահաստատել են իրենց լոյալությունը, կամ առավել հավասարակշռված քաղաքականություն են վարում»։

Տեսանյութեր

Լրահոս