«Ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել». Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված ուղերձի ժամանակ հայտարարել է, որ ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել։

Նա նշել է, որ ահաբեկչություն կատարողները, կազմակերպիչներն ու պատվիրատուները արդարացի պատիժ կկրեն։

Նա հայտարարել է, որ մարտի 24-ը հայտարարվում է Համազգային սգո օր`կապված «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

Նշենք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 115-ի։

Տեսանյութեր

Լրահոս