![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 133-ի
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/1133124.jpg)
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են ահաբեկչությանը մասնակից 11 անձի ձերբակալության մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ երկրի տարածքում իրականացվում են լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ, որպեսզի Մոսկվայում տեղի ունեցած արյունահեղության հետևում կանգնած մարդիկ չկարողանան նոր հանցագործություններ իրականացնել։