
Զյուգանով. Կիևը կարող է կապ ունենալ «Crocus»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ

Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը կարծում է, որ Կիևը կարող է առնչությւոն ունենալ Մոսկվայի մարզի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել։
«Վերջին ամիսներին առավել ակնհայտ էր դառնում բանդերական ռեժիմի անցումն ահաբեկչական մարտավարության: Չկարողանալով հաղթանակ տանել մարտի դաշտում՝ Կիևում արմատացած խունտան գնալով ավելի է դիմում դիվերսիաների՝ մեր քաղաքացիներին վախեցնելու ակնկալիքով»,- ասել է նա լրագրողներին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը ահաբեկչությունը գնահատում է որպես ծանր հանցագործություն՝ առանց վաղեմության ժամկետի, հավելել է Զյուգանովը։