Ահաբեկիչները ՌԴ են ներթափանցել Թուրքիայի տարածքով. Թուրքական վտանգը սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև այլ երկրներին, այդ թվում ՌԴ-ին

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մոսկվայում երեկ տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունն իրականացնողները, ըստ առաջին հարցաքննության արդյունքների, Ռուսաստան են ներթափանցել Թուրքիայի տարածքով, որտեղ իրենց ստացել են անհրաժեշտ փաստաթղթերը։

Թուրքական վտանգը սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև այլ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին։

Ու հենց սա պետք է լինի հայ-ռուսական իրական քաղաքական համագործակցության հիմնասյուներից մեկը։ Իսկ այդպիսի համագործակցությունը ստեղծելու մեջ առաջին հերթին պետք հետաքրքրված լինի հայկական կողմը։

Հ.Գ. Նույն կերպ Սիրիան ավերակների վերածած ահաբեկիչները այնտեղ էին ժամանել Թուրքիայից, իսկ 2020 թ. արդեն նույն Սիրիայից Թուրքիայի տարածքով Արցախում հայտնվեցին վարձկանները»։

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031