«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողները վրաերթի են ենթարկել 8-ամյա երեխային, որին հաջողվել է մոր հետ դուրս վազել համերգասրահից
«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողները վրաերթի են ենթարկել 8-ամյա մի երեխայի, որին հաջողվել է մոր հետ դուրս վազել համերգասրահից։
Փոքրիկ Իլյան իր մոր` Օլգայի հետ կարողացել է առանց վնասվածքների դուրս գալ համերգասրահից։ Նրանք վազել են դեպի մայթ, ու հենց այդ պահին հանցագործները մեքենայով մեծ արագությամբ դուրս են եկել «Կրոկուսի» տարածքից։
Կինը Telegram–յան ալիքներից մեկին պատմել է, որ վարորդը դիտմամբ է ղեկը թեքել իրենց կողմ ու որդուն վրաերթի ենթարկել։ Իլյան այժմ ծանր վիճակում հիվանդանոցում է, իսկ մայրը աղոթում է որդու համար ու սպասում, որ ահաբեկիչները կհատուցեն իրենց կատարածի համար։