ԱՄՆ-ն ու Իրանը հնարավոր է հանդիպում անցկացնեն Ժնևում հուշագրի ստորագրումից առաջ. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ուրբաթ Ժնևում հնարավոր է տեղի ունենա ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը՝ նախքան հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Ըստ Իրանի գլխավոր դիվանագետի՝ փաստաթղթի հնարավոր ստորագրումից հետո նախատեսվում է կողմերի միջև հաջորդող բանակցությունների նոր փուլի մեկնարկը։

Արաղչին նշել է, որ համաձայնագիրը կարող է դրականորեն անդրադառնալ Իրանի տնտեսական իրավիճակի վրա, սակայն ընդգծել է, որ Թեհրանը չպետք է ամբողջությամբ հույսը դնի նման պայմանավորվածությունների վրա։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի ներկայացուցիչները հաստատել էին հրադադարի մասին համաձայնության հասնելը, որի ստորագրումն ակնկալվում է հունիսի 19-ին Ժնևում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930