«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ մահացել է «Միսս Տվեր 2001»-ը
Միսս Տվեր 2001» տիտղոսի դափնեկիր Եկատերինա Նովոսելովան մահացել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Շարմ» մոդելային գործակալության նախկին տնօրեն Օլգա Դարգևիչը, ով 2001 թվականին մրցույթի կազմակերպիչն էր։
ՌԴ ԱԻՆ-ն ավելի վաղ հրապարակել էր զոհվածների նախնական ցուցակը, նրանց թվում էր Եկատերինա Նովոսելովայի անունը։
«Դա իսկապես տեղի է ունեցել, սա մեծ ողբերգություն է։ Գրեցի Կատյայի մայրիկին, հարցրեցի՝ ամեն ինչ կարգի՞ն է: Նա ինձ ընդամենը երկու բառ գրեց, որ Կատյան մահացել է»,- ասել է Դարգևիչը:
Նրա խոսքով՝ Եկատերինան նախկինում ապրել է Տվերում, մասնակցել շոուների ու մրցույթների ոչ միայն Տվերում, այլ նաև այլ շրջաններում։ 2001 թվականին նա նվաճել է «Միսս Տվեր» տիտղոսը։ Ավարտել է համալսարանը, աշխատել բանկում, ապա տեղափոխվել Մոսկվա։
«Նա ունի երկու գեղեցիկ երեխա՝ տղա և աղջիկ: Մենք ցնցված ենք, պարզապես դեռ չենք կարող հավատալ, որ նման ողբերգություն է տեղի ունեցել»,- նշել է Դարգևիչը: