Իրանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հայտնում են, որ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ և հույս հայտնել, որ լրացուցիչ բանակցությունները նույնպես դրական արդյունք կտան։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ շնորհակալություն է հայտնել Թուրքիային ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում ունեցած ներդրման համար։ Ֆիդանն էլ հավելել է, որ Թուրքիան վճռականորեն կշարունակի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության, անդորրության և կայունության ամրապնդման գործում։

