
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լիբանանում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Լիբանանում և հարգել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Լիբանանյան լայնածավալ պատերազմից պետք է ամեն գնով խուսափել», -շեշտել է Դյուժարիկը:
Նա հայտնել է, որ Գուտերեշը երեքշաբթի ավելի վաղ զրուցել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի հետ և ասել նրան, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնել կարիքավորներին:
«Գլխավոր քարտուղարը կշարունակի իր շփումները, իսկ տեղում գտնվող նրա ներկայացուցիչները ևս կշարունակեն իրենց ջանքերը՝ լարված իրավիճակը հանդարտեցնելու համար»,-նշել է Դյուժարիկը։