Բաժիններ՝

Ճապոնիայի օդանավակայաններից մեկի թռիչքուղու վրա պայթյուն է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Միյաձակիի օդանավակայանի թռիչքուղին փակվել է այնտեղ որոտացած պայթյունից հետո։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։ 

Ըստ հրապարակման՝ օդանավակայանում հաճախ են հայտնաբերվում Երկրորդ աշխարհամարտից մնացած ամերիկյան չպայթած ռումբեր, այդ պատճառով Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի հատուկ ջոկատ է ուղարկվել՝ պայթյունը հետաքննելու։ 

Ըստ երկրի Տրանսպորտի նախարարության՝ թռիչքուղու վրա առաջացել է 7 մետր տրամագծով և 1 մետր խորությամբ փոս։Ոստիկանությունն օդանավակայանի աշխատակիցներին հրահանգել է տարհանվել։ 

Միջադեպից հետո օդանավակայանի սպասասրահներում մեծ հերթեր են գոյացել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031