Բաժիններ՝

Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մերձակայքում պայթյուններ են որոտացել

Դանիայի մայրաքաղաքում՝ Իսրայելի դեսպանատնից ոչ հեռու, երկու պայթյուն է որոտացել. ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է Կոպենհագենի ոստիկանությունը։

«Մենք գտնվում ենք այն վայրում, որտեղ տեղի են ունեցել երկու պայթյունները: Տուժածներ չկան։ Դեպքի վայրում նախաքննություն ենք սկսել։ Մենք պարզում ենք, թե արդյոք միջադեպը կապված է այս շրջանում տեղակայված Իսրայելի դեսպանատան հետ», – գրել է Կոպենհագենի ոստիկանությունը X սոցիալական հարթակում։Տարածքը շղթայվել է, առկա է ոստիկանության մեծ ներկայություն։

Դեսպանատունը չի պատասխանել թեմայի շուրջ Reuters-ի հարցումներին։ Իսրայելի արտգործնախարարությունը ևս առայժմ մեկնաբանություն չի տվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031