Հայաստանը ԱՄՆ-ին պետք է վճարի յուրաքանչյուր կոպեկի, օգնության և նույնիսկ խոստացված օգնության դիմաց. Զախարովա
Նրա խոսքով՝ ամերիկացիները զորավարժությունների քողի ներքո Հայաստանին պարտադրում են զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշները։ Սա, ըստ նրա՝ հանգեցնում է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերաձևակերպմանը։ Արդյունքնում, Զախարովայի խոսքով՝ դա Արևմուտքին լրացուցիչ լծակներ կտա ազդելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։
Ռազմավարական կայունության հարցերի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը ներկայիս պայմաններում անհնար է։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն համերաշխություն է անդամ երկրների միջև, այլ այն բաղկացած է գործընկերների միջև բարեկամությունից։
Ռուսաստանում` Մոսկվայի մարզ Կոլոմնա քաղաքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին
Մարիա Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգը.
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Եվրոպական միությանն իր երկրի նախագահության առաջին 12 օրվա ընթացքում, այսօր հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հուլիսի 11-ին պահանջել է, որ Ռուսաստանն «անմիջապես դուրս բերի իր զինվորական և այլ անձնակազմի չարտոնված անդամներին» Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանից և այն վերադարձնի Ուկրաինայի իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ՆԱՏՕ-ին այս պահին այլընտրանք չկա, սակայն Եվրոպական միությունը պետք է ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը։ Նման կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնից հեռացող Ժոզեպ Բորելը:
168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին արցախահայերի պահանջի առնչությամբ փոխանցեց՝ Կարմիր խաչը ոչինչ չի կարող անել, եթե չլինի պայմանավորվածություն կողմերի հետ։
Մեծ պատիվ է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունում հյուրընկալել Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յաապ Ֆրեդերիկսին: Այդ մասին նշված է ԵՄ առաքելության X-ի պաշտոնական միկրոբլոգում։
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և սեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր։ ԲՐԻԿՍ-ի 10-րդ խորհրդարանական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ամերիկյան Northrop Grumman ռազմարդյունաբերական ընկերությունը և Կիևի ներկայացուցիչները կնքել են համաձայնագիր Ուկրաինայի տարածքում միջին տրամաչափի զինամթերքի համատեղ արտադրության շուրջ։ Այս մասին հաղորդում է Breaking Defense պարբերականը՝ վկայակոչելով ընկերության խոսնակին։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային 225 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին։ Լուրը հրապարակվել է Պենտագոնի պաշտոնական կայքէջում։
Հայկական կողմն ունի հարցրեր, որոնց պատասխաններն ակնկալում է Ռուսաստանից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մասնավոր վարկատուներին կոչ է արել «օպերատիվ կերպով» համաձայնության հասնել Ուկրաինայի կառավարության հետ պարտքի վերաձևակերպման շուրջ՝ երկրի դեֆոլտ թույլ չտալու համար։ Այս մասին հաղորդում է Euractiv լրատվական հարթակը։
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև կոնֆլիկտի կարգավորմանը՝ ասել է, թե Մոսկվայի համար դժվար է բացատրել Հայաստանի իշխանությունների կոշտ դիրքորոշումը բելառուս գործընկերների նկատմամբ։
Միշտ հաճելի է այցելել Տաթևի անզուգական ու դյութիչ վանական համալիր: Հայաստանը հարուստ է բազմադարյա հինավուրց մշակութային կոթողներով:
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին կբացվեն:
Հայաստանը, Ադրբեջանը և ԱՊՀ մի շարք այլ երկրներ ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ: Բանաձևը կոչ է անում դուրս բերել ռուսական զորքերը Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից։
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-16 կործանիչների շուրջ 23 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրում կրճատումներ են եղել:
Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները՝ դարձնելով այն փոխշահավետ, երկու երկրների միջև և ողջ տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դրան հասնելու համար էապես կարևոր է բանակցություններում քաղաքական կարգավորումը երաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումը և Արցախի թեման բանակցային օրակարգ վերադարձնելը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, երեկ մեկնել է Ֆլորիդա, հանդիպել, ԱՄՆ նախկին նախագահ, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Ես պատրաստ չեմ նման շփման, քանի դեռ նա չի փոխել իր գործելաոճը», – հայտնել է Բայդենը։
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև Վաշինգտոնում հուլիսի 10-ին անցկացված հանդիպմանն, ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և պաշտպանությանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիս է անցկացրել լրագրողների հետ, որի նպատակն էր դեմոկրատ օրենսդիրների մի մասին, դաշնակիցներին և քվեարկողներին վստահեցնել, որ նա հարմար թեկնածու է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների համար։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Հիմքեր կան ենթադրելու, որ Արևմուտքը հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան բոլոր պետությունների վերաբերյալ:ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքը։
Ամերիկյան Bloomberg-ը գրում է, որ դաշինքի 75-րդ տարեդարձի գագաթնաժողովի բացման ելույթում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հաջողվել է ՆԱՏՕ-ի առաջնորդներին համոզել պաշտոնում իր պիտանիության մեջ, սակայն դա բավարար չի եղել նոյեմբերին ԱՄՆ ընտրություններում հաղթելու իր հնարավորությունների վերաբերյալ աճող կասկածները փարատելու համար։