Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը չի բացառել Գազայում իսրայելական զորքերի ներկայությունը հակամարտության ավարտից հետո. WSJ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի միջնորդներին ծանուցել է, որ կարող է համաձայնել Գազայի հատվածում իսրայելական ժամանակավոր ռազմական ներկայությանը ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

«Խմբավորումն առաջին անգամ միջնորդներին հայտնել է, որ կարող է համաձայնել գործարքի, որը թույլ կտա իսրայելական ուժերին ժամանակավորապես մնալ Գազայում, երբ ռազմական գործողությունները դադարեն», – գրում է պարբերականը՝ վկայակոչելով արաբ միջնորդներին։

Բացի այդ, ըստ հրապարակման, ՀԱՄԱՍ շարժումը տրամադրել է պատանդների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների ցուցակը, որոնց պատրաստ է ազատ արձակել համաձայնագրի կնքման դեպքում։

Այսպիսով, ըստ The Wall Street Journal-ի, «ՀԱՄԱՍ-ը զիջումների է գնացել գործարքի վերաբերյալ Իսրայելի երկու հիմնական պահանջների մասով»:

Հրապարակման հեղինակների կարծիքով՝ դա «հույս է տալիս համաձայնության, որով մոտ օրերս որոշ պատանդներ կարող են ազատ արձակվել՝ չնայած նախորդ բանակցությունների շարունակական փլուզմանը»։

Անցյալ շաբաթ Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հայտնել էր, որ Իսրայելը դեռ հնարավորություն ունի համաձայնության գալու ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման հարցում։

Իսկ Axios լրատվական հարթակը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել է, որ իսրայելական կողմը թարմացրել և խմբավորմանն է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի և պատանդների ազատ արձակման առաջարկներ։ Հարթակի աղբյուրները նշել են, որ համաձայնագիրն «էականորեն չի տարբերվում օգոստոսին քննարկված, բայց չիրականացված առաջարկներից»։

Բայց հիմա, ըստ հրապարակման, հիմնական ուշադրությունը սևեռվում է այն բանի վրա, որ փորձ արվի իրագործել հիմնականում գործարքի առաջին փուլը՝ որոշակի փոփոխություններով։Այս փուլը նախատեսում էր վեցշաբաթյա հրադադար, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածի բնակեցված տարածքներից և պատանդների ազատ արձակում՝ իսրայելական բանտերում պահվող հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների դիմաց:

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակման հետևանքով Իսրայելում մոտ 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ 100 պատանդ դեռ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 44 800-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031