Բաժիններ՝

Սիրիայի ապստամբների առաջնորդը խոստացել է ցրել Ասադի վարչակարգի անվտանգության ուժերը և փակել բանտերը

Սիրիայի ապստամբ ուժերի գլխավոր հրամանատարը, որը տապալել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, հայտարարել է, որ կցրի նախկին վարչակարգի անվտանգության ուժերը, կփակի բանտերը և կգտնի բոլորին, ովքեր ներգրավված են եղել բանտարկյալների խոշտանգումների և սպանությունների գործում։ 

Ապստամբների առաջնորդ Աբու Մոհամեդ ալ-Ջուլանին (իսկական անունը՝ Ահմեդ Հուսեյն ալ-Շարաա) Reuters-ին հայտնել է, որ «կցրի նախկին ռեժիմի անվտանգության ուժերը և կփակի տխրահռչակ բանտերը»։

Բազմաթիվ սիրիացիներ իրենց հարազատներին գտնելու համար գնացել են այդ բանտեր, որտեղ, ըստ գնահատումների, տասնյակ հազարավոր բանտարկալներ են պահվել։ Առանձին հեռուստաուղերձում ալ-Ջուլանին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են բանտարկյալներին կտտանքների ենթարկելուն և սպանելուն, կհայնաբերվեն, և նրանց ներում շնորհելու հարցը չի էլ քննարկվի։

«Մենք կհետապնդենք նրանց Սիրիայում, և կխնդրենք այլ երկրներին հանձնել նրանց, ովքեր փախել են, որպեսզի արդարադատության հասնենք», – ասել է նա։Մուհամեդ ալ-Բաշիրը, որը զինյալների կողմից նշանակվել է Սիրիայի անցումային կառավարության ղեկավար մինչև 2025 թ. մարտի 1-ը, հայտարարել է, որ նպատակ ունի վերադարձնել միլիոնավոր փախստականներին, ստեղծել միասնություն և ապահովել հիմնական ծառայությունները։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031