«ՀԱՊԿ-ին ՀՀ կառավարության դիմումը չի եղել ռազմական ագրեսիան ետ մղելու խնդրանքով»,- այս մասին այսօր SputnikArmenia-ի եթերում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված սահմանային իրավիճակին:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նրան շնորհակալություն է հայտնել Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագրի ձեռքբերմանն աջակցելու համար:
Իսրայելը մայիսի 25-ին բացել է «Քերեմ Շալոմ» բեռնափոխադրումների հսկիչ անցակետը եւ «Էրեզ» սահմանային անցումը Գազայի հատվածի հետ սահմանին, ինչպես նաեւ վերականգնել է ձկնորսության գոտին մինչեւ վեց ծովային մղոն (շուրջ 11 կիլոմետր) միջատարածքի ափի մոտ պաղեստինցի ծովայինների համար:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հերքում է իր մասնակցությունը Մինսկում Ryanair իռլանդական ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքին, որի մեջ եղել է NEXTA ինտերնետ-ռեսուրսի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասեւիչը:
Ֆրանսիայի Air France ավիաընկերությունը դադարեցնում է իր օդանավերի թռիչքները Բելառուսի օդային տարածությունում:
Մայիսի 24-ին Draken ընկերության ինքնաթիռն օդաչուի կառավարմամբ կործանել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Նելիս ավաբազայի ցթռչելուց գրեթե անմիջապես հետո, ավիաբազա,, որը գտնվում է Լաս Վեգասի (Նեւադայի նահանգ) մերձակայքում: Օդաչուն զոհվել է:
Մայիսի 24-ին առնվազն երեք մարդ է գնդակահարվել Ուեստ Ջեֆերսոնում (Օհայոյի նահանգ): Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։
Աշխարհում առողջապահության ոլորտի առնվազն 115 հազար աշխատողներ են մահացել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդականներ Ջեյք Սալիվանի և Նիկոլայ Պատրուշևի զրույցը կարևոր փուլ էր երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման համար, սակայն Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ հայտնել դրա հնարավոր ամսաթիվը և վայրը:
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Լատվիայի դեսպանին և դեսպանատան բոլոր աշխատակիցներին առաջարկել է լքել Բելառուսը Ռիգայում պետական դրոշը անարգելուց հետո:
«Թուրքական զորքը Նախիջևանում է, իսկ Նախիջևանը Հայաստանից հեռու է ընդամենը մի քանի կիլոմետր, այնպես որ, Նախիջևանում թե էստեղ, այդքան էլ կարևոր չէ։ Հայաստանի համար դա սպառնալիք է, սպառնալիք է նաև Վրաստանի համար, որովհետև եթե Թուրքիան մեր հարցերը լուծեց, հասնելու է Վրաստանին, որովհետև Էրդողանը հայտարարում է, որ Բաթումն իրենցը պետք է լինի, որովհետև Օսմանյան Թուրքիայինն է եղել»։
The Wall Street Journal թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության տվյալները, հաղորդել է, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի (Չինաստան) երեք աշխատակիցներ ծանր հիվանդացել եւ բուժօգնության էին դիմել դեռ 2019 թվականի նոյեմբերին։
Հնդկական Panacea Biotec ընկերությունը Բադդիի գործարանում թողարկել է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
Հնդկաստանն անցած օրն արձանագրել է կորոնավիրուսով վարակման 222 315 նոր դեպք, համաճարկի ամբողջ ժամանակամիջոցում երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 752 447-ի:
«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինն Իլոն Մասքին համարել է տիեզերական կապիտալիստ, իսկ նրա SpaceX ընկերությունը՝ հետաքրքիր։
Բելառուսը պատրաստ է հրավիրել միջազգային փորձագետների Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ պատկեր ստանալու համար:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել:
Վաղ թե ուշ մարդկությունը կբախվի նոր համավարակի, որն ավելի վտանգավոր է լինելու, քան այժմյանը: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Ճապոնիայի անվտանգության ծառայությունը ծովում գրանցել է չորս չինական նավերի հայտնվելը Սենկակու կղզու շրջանի տարածքային ջրերում: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:
Եվրամիության ղեկավարության անվճռականությունը Մինսկում իռլանդական Ryanair լոուքոսթերի ինքնաթիռի հարկադրական վայրէջքի կապակցությամբ սխալ ազդակ կտա Բելառուսի իշխանություններին՝ նրանց համոզելով անպատժելիության մեջ:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ստացել է Բելառուսի տարածքի երկնում թռիչքների դադարեցման հայտ՝ Մինսկում Ryanair ընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված միջադեպից հետո
Եվրամիությունը դիտարկում է ԵՄ-ի երկրներում Բելառուսի ավիաընկերությունների ինքնաթիռների համար վայրէջքի արգելքի հնարավորությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման օգտին:
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսը, Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ համատեղ, հանդես է եկել Մինսկում Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված միջադեպի առնչությամբ հայտարարությամբ եւ կոչ է արել՝ արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում։
ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում Ադրբեջանի համար։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամների ընդլայնման հեռանկարները այդ կազմակերպություններին Ադրբեջանի ինտեգրման համատեքստում։
Միացյալ Նահանգների Հանթինգթոն Բիչ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) ոստիկանությունը մայիսի լույս 23-ի գիշերը 149 մարդ է ձերբակալել այն սահմանափակումների խախտման համար, որնք մտցվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Վարշավան ու Անկարան մայիսի 25-ին պայմանագիր են ստորագրելու Թուրքիայից Bayraktar TB2 տեսակի 24 դրոն գնելու համար։ Այս մասին տեղեկացնում է լեհական PolskieRadio-ն՝ մանրամասնելով, որ պայմանագիրը ներառում է նաեւ լոգիստիկ եւ ուսուցողական փաթեթ։
Մայիսի 24-ին սեյսմոլոգները 4,3 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Անդրբայկայլյան երկրամասի Նովայա Չարա կայարանի մերձակայքում, որտեղով անցնում է Բայկալ – Ամուր մայրուղին (ԲԱՄ):
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է Սեուտայից Մարոկկո 4,8 հազար անօրինական միգրանտների վերադառնալու մասին, որոնք իսպանական տարածք էին ժամանել այս շաբաթվա սկզբին:
Եգիպտոսի իշխանությունները տուրօպերատորներին ուղարկել են «Եգիպտոսում զբոսաշրջության վերսկսման հետ կապված կանոնների» վերջին տարբերակը: