Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր  էջում անդրադաձել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ վերջերս Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարաների խորհդի հանդիպման ընթացքում ունեցած ելույթին՝ շեշտելով, որ այդ ելույթում Միրզոյանն, ասես, խաղաղություն էր մուրում:

«Խաղաղության մասին է խոսվում, խաղաղության խաչմերուկից, բայց բոլորովին այլ կոնտեքստում՝ մուրալու: Այնպես էր խոսում, կարծես այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չկա, ամեն ինչ լավ է:

Մի բառ անգամ չկա, որ Ադրբեջանը մեր աչքի առաջ ամեն օր, ամեն ժամ ոչնչացնում է մեր պատմամշակութային հուշարձանները, քանդում է, զրոյի է հավասարեցնում Ստեփանակերտի թաղամասերն ամբողջությամբ, մի խոսք չկա, որ Ադրբեջանի բանակը մխրճվել է ՀՀ տարածք և խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, մեկ խոսք չկա, որ պատերազմի գերիները Բաքվում են ապօրինաբար կամ ՀՀ այլ քաղաքացիներ այնտեղ անօրինական պահված են և ամենագլխավորը՝ ԼՂ ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր ապօրինաբար պատանդ է վերցված ու պահվում է Բաքվի բանտերում»,- ֆեյսբուքում հրպարակած իր տեսանյութում ասաց Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով՝  այնտեղ կան նախարարներ, որ տեղյակ էլ չեն ու դու ասում ես, որ ամեն ինչ լավ է և խնդիր չկա: «Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնի վրա, երբ Ադրբեջանի նախագահը հենց այդ օրերին անձամբ դիմում է ՅՈւՆԵՍԿՕ-ին, որ պատվիրակություն ուղարկի Հայաստան, Ադրբեջանի ինչ-որ պատմամշակութային արժեքների ոչնչացման հետ կապված խնդիր բարձրացնելու: Տեղի է ունենում այն օրերին, երբ Ադրբեջանի նախագահն ուղերձով է հանդես գալիս «Արևմտյան Ադրբեջանի բնակիչների» ֆորումում:

Կարդացեք նաև

Այսքանից հետո ՀՀ ԱԳ նախարարը չի խոսում ԼՂ ժողովրդի մասին, որ ընդամենը մեկ տարի առաջ իրենց պատմական հողից էթնիկ զտման արդյունքում, ցեղասպանության սպառնալիքով դուրս են շպրտվել իրենց հողից, չի խոսում, որ Ադրբեջանը մերժում է նրանց հետ բանակցությունների մեջ մտնել՝ նրանց վերադարձն ապահովելու համար, հակառակ միջազգային դատարանների որոշումներին: Այդ բոլորը ՀՀ ԱԳ նախարարի համար գոյություն չունեն»,- ասաց նա:

Օսկանյանի խոսքով՝ ավելի հարմար տեղ այս հարցերը բարձրացնելու չէր կարող լինել, սակայն այս իշխանույուններն աթոռի համար արժանապատվությունը վաճառել են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031