Դատարանը երկու ամսով կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվող Իլնազ Գալյավիևին:
Ռուսաստանի օդուժի աջակցությամբ ՍԱՀ-ի կառավարական բանակն ապրիլի 23-ից Սիրիական անապատում ոչնչացրել է 338 զինյալ և վերացրել ահաբեկիչների տասնյակ օբյեկտներ
Իսրայելի Էյլաթ-Աշկելոն նավթամուղի տեղամասում հրդեհ է բռնկել հրթիռի ընկնելուց հետո, որն արձակվել է Գազայի հատվածից: Այդ մասին հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը։
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Աբու Ուբայդան «Ալ-Աքսա» հեռուստաալիքի եթերում ապստամբության է կոչել Իսրայելի արաբ քաղաքացիներին:
Տաջիկստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարներ Սիրոջիդդին Մուհրիդինը և Ռուսլան Կազակբաևը քննարկել են տաջիկա-ղրղզական սահմանի իրադրությունը:
Ռուսաստանը պլանավորում է ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտաքին տնտեսական համագործակցության և նոր շուկաներ մուտքի ընդլայնման համար:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին։
Գազայի հատվածին Իսրայելի շարունակվող հրթիռահարվածների զոհերի թիվը հասել է 35-ի:
Մայիսի 12-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Մինդորո կղզու ափի մոտ: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում։
Չինաստանի բնակչությունը հասել է 1 մլրդ 411 մլն 780 հազար մարդու՝ 2010 թվականից ի վեր ավելանալով 72 միլիոնով կամ 5,38 տոկոսով: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել է Պետական վիճակագրական վարչությունը՝ ներկայացնելով բնակչության 7-րդ համաչինական մարդահամարի արդյունքները։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մեկ տարվա ընթացքում (2020 մայիսի 7 – 2021 մայիս 7) ամենաշատ թվով հեռախոսազրույցներն ունեցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ «Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով միասին լուսանկարվելով Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սկսել է իր առաջին արտասահմանյան այցերը՝ որպես երկրի վարչապետ, և առաջին կանգառը Բաքուն էր, երկրորդը՝ Երևանը: Մայիսի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճով և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում:
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, որոնցից 10-ը երեխաներ են, ևս 152 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում և դրա շուրջ իրադարձությունները, որոշումները կազդվեն կամ ռուս-թուրքական բևեռից, կամ արևմտյան, այսինքն՝ Միացյալ Նահանգների: Նրա որակմամբ, Ռուսաստանն ու Թուրքիան, միմյանց հետ ունենալով խնդիրներ բոլոր գոտիներում, ունեն ընդհանուր շահեր՝ «պաշտպանվել» Արևմուտքից կամ պայքարել Արևմուտքի դեմ, շահեր՝ տուրիզմ, էներգետիկ և տնտեսական համագործակցություն:
Վրաստանի «Ազգային միասնական շարժում» (ԱՄՇ) ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը երկրի խորհրդարան մտնելու կամ չմտնելու որոշումը կընդունի մեկ շաբաթ անց:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը համաձայնել են ընդլայնել քննարկումները սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ, եւ այժմ իրականացվում է բանավեճերի նման ձեւաչափի նախապատրաստում:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ պաղեստինաիսրայելական վերջին լարվածությունն ամենամասշտաբայինն է 2018-19 թվականների Երուսաղեմի վերաբերյալ Միացյալ Նահագների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ընդունված խնդրահարույց իսրայելամետ որոշումներից հետո։
Ռուսաստանից, Հարավային Օսիայից եւ Աբխազիայից պատվիրակություններ են ժամանել Դոնեցկ՝ մասնակցելու Հանրապետության օրվա տոնակատարությանը: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունում։
Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ քննարկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների դեմ ցամաքային գործողության անցկացման հնարավորությունը:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն ստորագրել է հրամանագիր Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) արձակման և հուլիսի 11-ին խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Մայիսի 11-ին այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Առնվազն 25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով:
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել 11 մարդ, «Ինտերֆաքսին» հայտնել է մի իրազեկ աղբյուր։
Նախագահ Վլադիմիր Պուտինը Դումային ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին թիվ 1168313-7 օրինագիծը: Օրինագիծը հայտնվել է Դումայի բազայում:
Միացյալ Նահանգները կշարունակի ֆինանսական եւ հումանիտար օգնություն ցույց տալ Աֆղանստանին Իսլամական Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
Վեց երեխաներ եւ ուսուցիչը, նախնական տվյալներով, զոհվել են Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր։
ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը Հորմուզի նեղուցում հարկադրված է եղել նախազգուշական կրակոցներ է արձակել, որպեսզի հեռացնի չափազանց մոտեցած Իրանի հեղափոխության պահապանների զորակազմի կատերները:
Մայիսի 11-ին պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, որը գտնվում է Ճապոնիայի Ֆուկուսիմայի հյուսիս – արեւելյան պրեֆեկտուրայի Իվակի քաղաքում:
Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ծայր առած ընդհարումներում վիրավորված պաղեստինցիների թիվը հասել է 612-ի: