Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և Կոնգրեսի այլ ներկայացուցիչների հետ:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ մոտ օրերս մտադիր է այցելել Մերձավոր Արեւելք։ «Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ եւ ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ:
Մայիսի 21-ին Գազայի հատվածում հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել քաղաքների փողոցները, որպեսզի տոնեն «հաղթանակը» մայիսի 10-ից իսրայելական բանակի հետ ծայր առած դիմակայությունում:
Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին եւ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) լիագումար նիստին կմասնակցեն տեսակապով: Այդ մասին լրագրողներին պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Pfizer ընկերությունը պատրաստ է 1 միլիոն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հատկացնել Վրաստանին: Այդ մասին տեղեկատվությունը դեղագործական ընկերությունը հաստատել է «Ֆորմուլա» ՏՎ-ով։
Վիեննայի բանակցություններում Արեւմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները:
Եվրախորհրդարանը (ԵԽ) եւ Եվրամիության խոհուրդը չկարողացան համաձայնության գալ Եվրամիությունում պատվաստման հավասատգրերի ներդրման հարցի շուրջը:
«Տեղի է ունենում Հայաստանի սողացող բռնազավթում, երբ ադրբեջանցի բաշիբոզուկները անարգել հայտնվում են մեր ինքնիշխան տարածքում, ընդ որում, այնպիսի վայրերում, որոնք մեզ համար ունեն շատ դեպքերում կենսական նշանակություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից հաստատված Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցում անդրադարձ է կատարվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությանը:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը
«Հայ ժողովուրդն իր պատմության ամբողջ ընթացքում անընդհատ նույն սխալները կրկնում է: Մենք հայտնվել ենք նույն 1920 թվականի իրավիճակում, երբ մի կողմից՝ կար ռուսական գործոնը, մյուս կողմից՝ Արևմուտքի խոստումները, ինչպես նաև կա թուրքական կողմի ներխուժումն Անդրկովկաս: Եվ հիմա մեզանից միայն խելամիտ քայլեր են պահանջվում, հակառակ դեպքում կկորցնենք տարածքներ Հայաստանի Հանրապետությունից»,- մեզ հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռակա բանավեճը շարունակվում է: Քաղաքական գործիչները շատ կոշտ հռետորաբանություն են որդեգրել՝ փոխադարձ մեղադրանքներ և միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այդ սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու է այն բոլոր պատերազմական հանցագործությունները, որոնք Ադրբեջանը կատարել է Հայաստանի, Արցախի նկատմամբ, արդարացվելու է Գուրգեն Մարգարյանի սպանությունը, արդարացվելու է հայ գերիների՝ Ադրբեջանում գտնվելը, և ստացվում է, որ արդարացնում է Ադրբեջանին ու հիմք ստեղծում հաջորդիվ նմանատիպ գործողությունները կրկնելու համար։ Փաշինյանի ստորագրությամբ Ստեփանակերտը կդառնա Ադրբեջանի տարածք, և մենք վերջնականապես կկորցնենք Արցախը, և Արցախում ապրողները կլքեն իրենց պատմական հայրենիքի այդ մասը, որովհետև Ադրբեջանի կազմում ապրել չի լինելու»։
Հավասարության հարցերով ԵՄ հանձնակատար Հելենա Դալլին եզրափակիչ հայտարարություն է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության հետևանքով
Բունդեսթագի պատգամավորներ Ալբերտ Հելմուտ Վայլերը և Թիլ Մանսմանը նամակ են հղել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը:
«Կողմերը պետք է վերադառնան ԵԱՀԿ ՄԽ բանակցային սեղան»,- քիչ առաջ ԵԽ լիագումար նիստի իր ելույթում այս մասին ասաց ԵԽ պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանտոսը` անդրադառնալով ԵԽ-ում քննարկվող հայամետ նախագծին, որն Ադրբեջանին կոչ է անում վերադարձնել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին:
Թուրքիայի արտգործնախարարությունը և այդ գերատեսչության խոսնակ Թանժու Բիլգիչը 2 առանձին հայտարարություններով արձագանքել են մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի զեկույցին: Նշյալ զեկույցում, ի թիվս այլ թեմաների, խոսվել է նաև արցախյան պատերազմում Թուրքիայի բացասական դերի մասին, ինչպես նաև Անկարային կոչ է արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Աֆղանստանի Գիլմենդի հարավային նահանգում ճանապարհամերձ ականի պայթյունի հետեւանքով զոհվել է ինը մարդ, ներառյալ կանայք ու երեխաներ:
ԵԽ լիագումար նիստի ընթացքում քննարկվում է ԵԺԿ պատգամավորների ներկայացրած բանաձևի նախագիծը, որը պահանջում է Ադրբեջանից վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:
Նախօրեին Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբի անունից բանաձևի ընդունման համատեղ միջնորդություն է ներկայացվել: Նախագիծը ներառվել է այսօրվա նիստի օրակարգ: Այսօր Երևանի ժամանակով 14.00-ին ԵԽ լիագումար նիստի ընթացքում կքննարկվի նախագիծը:
Աֆղանստանից ամերիկացի զինծառայողների դուրսբերման տեմպերը կախված են այնպիսի գործոններից, ինչպիսին եղանակն է: Մայիսի 19-ին այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին լրագրողների համար կանոնավոր ճեպազրույցում։
Մայիսի 19-ի ժամը 19-ից մինչեւ մայիսի 20-ի առավոտյան ժամը 7-ը Գազայի հատվածից մոտավորապես 80 հրթիռ եւ ականանետային արկ է արձակվել Իսրայելի կողմը: Այդ մասին հաղորդում են Իսրայելի պաշտպանության ուժերը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ վարչապետ Ժան Կասեքսն առաջինն են մեկական գավաթ սուրճ ըմպել Ելիսեյան պալատի մերձակայքում գտնվող ռեստորանի պատշգամբում՝ հանրապետությունում կարանտինային սահմանափակումների մեղմացումից հետո:
Ավելի քան 230 պաղեստինցի է զոհվել Իսրայելի հետ ներկայիս էսկալացիայի ժամանակ, եւս շուրջ 6,2 հազարը վիրավորվել է: Մայիսի 18-ին այդ տվայլները հայտնում է WAFA գործակալությունը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Անտարկտիդայի արեւմուտքում վիթխարի այսբերգ է անջատվել Ռոննե շելֆային սառցադաշտից՝ Ուեդելի ծովում:
Նյու Յորքի գլխավոր դատախազությունը ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization կազմակերպությանը տեղեկացրել է այն մասին, որ դրա նկատմամբ հետաքննությունն այժմ կրում է քրեական բնույթ։
Սատկել է քորգի ցեղատեսակի շան քոթոթներից մեկը՝ Ֆերգյուս անունով, որը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն նվիրել էին ներկայում հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հիվանդ եղած ժամանակ:
Աշխարհում անցած շաբաթ արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,8 միլիոն դեպք եւ ավելի քան 85 հազար մահացու վախճան: