Բաժիններ՝

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2025 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 11-ին ընդունել է երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը 883,7 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։

Օրինագծին կողմ է քվեարկել 281 օրենսդիր, դեմ՝ 140։883,7 միլիարդ դոլարի փաթեթը ներառում է 14,5%-ով աշխատավարձի բարձրացում կրտսեր պայմանագրային զինծառայողների համար և 4,5%-ով բարձրացում՝ բոլոր մյուս զինվորականների համար:Պաշտպանական բյուջեն նաև ներառում է պահանջներ Պենտագոնի համար՝ չստեղծել նոր պաշտոններ՝ կապված բազմազանության, արդարության և ներառականության ջանքերի հետ:

Բյուջեով նաև նախատեսվում է ուժեղացնել ԱՄՆ-ի ներկայությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Օրինագիծը ներառում է նաև հիմնական ծրագրերի և նախաձեռնությունների ֆինանսավորում և նախատեսում է յոթ ռազմանավ գնելու և մոտ 200 ինքնաթիռ և ավելի քան 300 մեքենա կառուցելու քայլեր:

«Ամերիկայի ժողովրդի անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է, և այս տարվա պաշտպանական բյուջեն երաշխավորում է, որ մեր բանակն ունենա մոլորակի ամենահզոր մարտական ​​ուժը մնալու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու հնարավորությունները», – ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։ Այժմ օրինագծի շուրջ քվեարկություն կանցկացվի Սենատում։

Սենատում Հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Ջոն Թունն ասել է, որ ակնկալում է, որ օրինագիծը կընդունվի հաջորդ շաբաթվա սկզբին։

ԱՄՆ ֆինանսական տարին դաշնային կառավարության համար տևում է հոկտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031