Փրփրած բերանով չես լուծի Մերձավոր Արեւելքի հակամարտությունը, հարկ է, որ Թուրքիան ավանդ ներդնի իրադրության ապաէսկալացման գործում: Այդ մասին մայիսի 17-ին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարարության ղեկավար Ալեքսանդեր Շալենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «նզովքը»։
Իսրայելի ռազմաօդային ուժերը մայիսի 17-ին հարված են հասցրել Գազայի հատվածում հրթիռների արձակման ինը վերգետնյա եւ ստորգետնյա կայանքների ուղղությամբ:
Հյուսիսատլանտյան դաշինքը նախկինի պես պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, այդ թվում Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի շրջանակում:
Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության ապաէսկալացիայի համատեղ ջանքերը
Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման վայրի մասին վերջնական պայմանավորվածություն չկա, այն հենց որ և եթե լինի, կհետևի համապատասխան հաղորդագրությունը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն անցած տասնամյակում ստեղծել է շուրջ 60 հազար թվաքանակով ԱՄՆ-ի գաղտնի զորքեր:
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է պաղեստինաիսրայելական հակամարտության մասին Թուրքիայի արած հայտարարությունները։ Արտյոմ Չերնամորյանը նաև «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է և հավատարմագրված լրագրող Իսրայելում։
Հարավային Կորեայի (ՀԿ) նախագահ Մուն Չժե Ինը այս շաբաթ հնգօրյա ուղեւորություն կկատարի ԱՄՆ, որի ընթացքում հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ։
Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբում չեն հաստատում ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարացվելու է մինչեւ հունիսի 30-ը։
Սյունիքի մարզում ստեղծված աննախադեպ սահմանային իրավիճակը միայն առաջին հայացքից է լոկալ կամ նույնիսկ տարածաշրջանային նշանակության հարց: Սյունիքի մարզում այս օրերին ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից են կախված աշխարհաքաղաքական մեծ գործարքներ և դրանց ապագան: Եվ ըստ էության հենց այդ հարցերն են այսօր լուծվում Սյունիքում, իսկ թե արդյունքում աշխարհաքաղաքական որ բևեռին կհաջողվի հաջողություն ամրագրել, դեռ պարզ չէ:
Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի խաղաղապահներն ուժեղացրել են Իսայելի հետ սահմանի պարեկումը՝ համակարգելով լիբանանյան բանակի հետ՝ Ռաշայա Էլ Ֆուխարի շրջանից հրեական պետության կողմը վեց հրթիռների արձակման փորձից եւ իսրայելական զորքերի պատասխան գնդակոծումից հետո:
Մայիսի 18-ի վաղ առավոտյան օդային տագնապի շչակներ են հնչել Իսրայելի հարավում՝ բնակիչներին նախազգուշացնելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին:
Ժամը 19:00-ից մինչեւ մայիսի 18-ի 07:00-ն Գազայի հատվածից շուրջ 90 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն գրեթե մեկ շաբաթ է` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված է մի վիճակ, որը, բացի անվտանգային հարցերից, ի ցույց է դնում նաև խնդիրներ, որոնք վերաբերում են երկրի կառավարմանը: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք այդ խնդիրներին՝ դիտարկելով նաև երկրի առջև առկա սպառնալիքները:
Անգլիայի Էսսեքսի կոմսությունում դեռահասները կրոնական դրդապատճառներով հարձակում են կատարել մի տղամարդու վրա, ինչից հետո հարկ է եղել նրան հոսպիտալացնել: Այդ մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը։ Ինչպես հաղորդել է Mirror թերթը, սինագոգի մերձակայքում հարձակման հետեւանքով տուժածը Րաֆի Գուդվինն է:
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով ավերվել է Վակուֆների (կրոնական սեփականության) և կրոնի գործերի նախարարության շենքը
«Եթե տվյալ իշխանությունը չի կարողանում ապահովել սահմանային ամբողջականության խնդիրները, ուրեմն՝ տվյալ իշխանությունը պետք է փաստի, որ ինքը տապալել է, ինչպես այլ ոլորտներում, տապալել է նաև տարածքային ամբողջականության պահպանումը։ Այս իշխանությունների պարագայում, կարող ենք սպասել, որ ադրբեջանական սադրանքները, նկրտումները շարունակվելու են, ադրբեջանական պահանջները շարունակվելու են։ Ակնկալել, որ Ադրբեջանը կպահի որևէ պայմանավորվածություն, կամ կառուցողական դիրքորոշում կցուցաբերի՝ ինքնախաբեություն է։ Պետք է սպասենք այս ոճով ագրեսիվ, ավելի ագրեսիվ գործողությունների շարունակություն, ադրբեջանական նոր պահանջներ, որը սպասելի է ադրբեջանական պետական մտածողությանը քիչ թե շատ ծանոթ մասնագետի համար»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը ԱՄՆ-ի և Եգիպտոսի գործընկերների հետ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ:
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ևս մեկ թունելի, ինչպես նաև հրթիռների արձակման ստորգետնյա և ցամաքային կայանների ուղղությամբ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Մերձավոր Արեւելքում հակամարտության սրվելու ֆոնին հավանություն է տվել Իսրայելին 735 դոլար գումարի ամերիկյան գերճշգրիտ զենք վաճառելուն:
Իսրայելի ռազմածովային ուժերը եւ ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժման սուզանավին հարված են հասցրել միջատարածքի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է հրեական պետության բանակի մամուլի ծառայությունը։
Միացյալ Նահանգները շաբաթվա մեջ երրորդ անգամ արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից մայիսի 16-ին ընդունված հայտարարությունը, որն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անհապաղ հրադադար հաստատելու կոչ է անում:
Օմբուդսմենների եվրասիական դաշինքի հինգերորդ նիստը տեղի կունենա հունիսի 23-ին Մոսկվայում:
Իսրայլեի Պաշտպանության բանակը հայտնել է մայիսի 17-ին ականապատված ավտոմոբիլի օգտագործմամբ ահաբեկչական գործողության մասին:
Իրանի համար Սյունիքը արտաքին սահման է: Ելք դեպի ԵԱՏՄ (որին ցանկանում է միանալ): Միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ-հետ: Եթե Իրանը կորցնում է այս սահմանը, ապա ամբողջապես հայտնվում է Թուրքիայից (ՆԱՏՕ) կախվածության մեջ: Իրանը կորցնում է նաև դեպի Սև ծով և Եվրոպա դուրս գալու (Հայաստանի և Վրաստանի միջով) Թուրքիայից անկախ ճանապարհ: Կարծում եմ այս պարբերությամբ նկարագրեցի նաև ԱՄՆ և Իսրայելի շահը:
Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Մայիսի 17-ին օդային տագնապի շչակաները կրկին հնչում են Իսրայելի հարավի Բեեր Շեւա քաղաքում՝ բնակիչներին ազդարարելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին, հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։
Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով:
Մայիսի 17-ին 54 իսրայելական կործանիչներ Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել 35 ռազմական օբյեկտների եւ 15 կիլոմետր թունելների՝ միջատարածքում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքի ոչնչացման ընդգրկուն արշավի շրջանակում, հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։
Իսրայելի բանակի մարտական օդուժը մայիսի լույս 17-ի գիշվերվանից հարվածներ է հասրել ինը տների, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան հրամանատարների: Համապատասխան հաղորդագրությունը մայիսի 16-ին զետեղվել է Twitter-ում Իսրայելի ռազմաօդային ուժերի էջում։