Բաժիններ՝

Բայդենը ներում է շնորհել 30 բանտարկյալի և մեղմացրել է շուրջ 1500-ի պատիժը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղմացնում է մոտավորապես 1500 մարդկանց պատիժը, ովքեր կորոնավիրուսի համավարակի ժամանակ բանտից տեղափոխվել էին տնային կալանքի, ինչպես նաև ներում է շնորհում ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված 39 ամերիկացիների։ Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:

«Ամերիկան ​​կառուցվել է հնարավորության և երկրորդ շանսի խոստման վրա: Որպես նախագահ, ես մեծ արտոնություն ունեմ գթասրտություն դրսևորելու այն մարդկանց նկատմամբ, ովքեր զղջացել են և վերականգնվել», – նշել է Բայդենը՝ հավելելով, որ պատժի մեղմացումները կտարածվեն ոչ բռնի հանցագործություններ, հատկապես՝ թմրամիջոցների հետ կապված օրինազանցություններ կատարած անձանց վրա։

Բայդենը հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ավելի շատ քայլեր կձեռնարկի և կշարունակի վերանայել ներման խնդրագրերը: 

Ավելի վաղ Բայդենը ներում էր շնորհել իր որդի Հանթերին, որը մեղադրվում էր զենք պահելու օրենքները խախտելու և հարկային խարդախությունների մեջ։The Associated Press գործակալությունը նշում է, որ սա ներում շնորհելու ամենամեծ նախաձեռնությունն է ժամանակակից պատմության ընթացքում։

Մեկ օրվա ընթացքում երկրորդ խոշորագույն նման նախաձեռնությունը, երբ ներում է շնորհվել 330 անձի, եղել է Բարաք Օբամայի կողմից 2017 թվականին պաշտոնը թողնելուց անմիջապես առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս