ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական երկու ինքնաթիռ կիրակի օրը ժամեր շարունակ թռիչքներ են իրականացրել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանների մոտ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի բելառուս պաշտոնակցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Սոչիում:
Նստել տանը՝ Երևանում, բայց հայտնվել Փարիզում: Զբոսնել Մոնմարտր փողոցում, այցելել տեղի մի որևէ սրճարան, դիտել ոճային փարիզուհիներին, լսել նրանց հումորները և բացահայտել այն, ինչ թաքնված է սիրո քաղաքում, ինձ օգնեց իլյուստրատոր Քամիլ Վիթը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Դեմոկրատական կուսակցությունն աջակցում է Իսրայելին, և ինքն աղոթում է, որ իսրայելցիների և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը պահպանվի:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի գլխավորած պաղեստինյան զինյալների միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է։
ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել ժողովրդի 38 տոկոսը` 138 միլիոն մարդ: Այժմ պատվաստման են ենթարկվում 12-15 տարեկան երեխաները, եւ Միացյալ Նահանգները սկսում է կենտրոնացնել ջանքերն աշխահի այլ երկրներում պատվաստումներն իրականացնելու խնդրի վրա:
Ուզում եմ հստակեցնել, որ սա ՌԴ-ի խնդիրը չէ, սա ՀՀ-ի խնդիրն է, ՌԴ-ն ՀՀ դաշնակիցն է, բայց ՀՀ անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի ՀՀ ԶՈՒ-ն՝ ՌԴ-ի աջակցությամբ: Եթե դա լիներ ռուսական սահման, ապա պատասխանատուն կլիներ Ռուսաստանը: Այս տեսանկյունից հիմնական պատասխանատվությունը ՀՀ ղեկավարության վրա է, որը 6 ամիս չկարողացավ այդ տարածքը կահավորել՝ չապահովելով ոչ միայն սահմանապահներով, այլև ԶՈՒ-ի միջոցով չփակելով սահմանը: Ինչո՞ւ դա չի արվել, ինձ համար հասկանալի չէ: Այնտեղ պետք է լիներ զորք, սահմանապահներ, հրետանային ստորաբաժանումներ, ինչո՞ւ այդ ամենը չի արվել ժամանակին:
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում կրակոցների հետևանքով երկու մարդ մահացել է, իսկ ութը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ինքնահռչակ Դոնբասի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի ուժայինները 5 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:
Պերուի ազգային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը Մանու արգելոցում կործանվել է:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, եթե վերջինս համաձայնվի հրաժարվել միջուկային զենքից:
«ԱՄՆ-ում պատրաստ են սկսել Արցախի ճանաչման գործընթաց՝ բայց Հայաստանից սիգնալներ են պետք, դիրքորոշում չկա». Սուրեն Սարգսյան:
Չինաստանի Լյաոնին հյուսիսարևելյան նահանգի Դալյան քաղաքի հետիոտնային անցումի վրա տղամարդը թեթև մարդատար մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ:
«Ադրբեջանը ԱՄՆ-ում հայկական ազդեցությանը բալանս է ստեղծում. չունի համայնք, ունի փող». Սուրեն Սարգսյան։
«Կարծում եմ ԱՄՆ-ն կարող է լինել ազնիվ միջնորդ և երկխոսություն սկսել Բաքվի և Երևանի միջև». Թոմաս դե Վաալ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում պաղեստինցիների վրա հարձակումը։
«ՀՀ ղեկավարությունը քաղաքական վճռականություն չունի սեփական տարածքը պաշտպանելու: Այն, որ Ռուսաստանն ամեն անկյունում չի խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին, ոչինչ չի նշանակում: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով Հայաստանի իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող իրավիճակին:
Ճապոնիայի կառավարությունը մայիսի 21-ին պաշտոնապես հավանություն է տվել COVID-19-ի դեմ Мoderna և AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերին: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
«Զարմանալի է, չէ՞, երբ ադրբեջանական զորքերն իր իսկ ասելով (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ռ.Մ.)՝ 500-600 հոգով արդեն հանգիստ ճեմելով զբոսնում են ՀՀ տարածքում, ինչո՞ւ են մարդիկ դրանից աղմուկ բարձրացնում: Կարծես թե դա արդեն դարձել է նորմալ, մեզ փորձում են համոզել, որ դա նորմալ է, ոչ մի արտասովոր բան չկա, որ մեր զինվորներին ծեծում են, իրենց ձեռքից զենք են խլում, և բացարձակ անօրինական ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում, մեր տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ, որոնք մնում են անարձագանք, իշխանությունները դրան մնում են անհաղորդ և տպավորություն են փորձում ստեղծել, որ այդպես էլ պետք է լինի»:
Ռուսաստանի Դաշնությունում սկսվել է արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների սերիական արտադրությունը, որոնք կարող են ինքնուրույն կռվել
Չինաստանի կառավարությունն առաջիկա երեք տարում զարգացող երկրներին եւս 3 մլրդ դոլար օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու և տնտեսական աճը վերականգնելու համար:
Իսրայելի իշխանությունները կարգադրել են հանել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհային երթեւեկության սահմանափակումները՝ պայմանավորված ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին պայմանավորվածությամբ:
Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ:
Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսաական «S7» և «Aeroflot» ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելի պաշպանության բանակը ռազմական գործողությունների 11օրում ոչնչացրել է Գազայի հատածում ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորումների 225 մարտիկների, այդ թում 25 հրամանատարների:
Ռուսաստանի և Սերբիայի զինծառայողները Սերբիայում մեկնարկած համատեղ տեկտիկական վարժանքների շրջանակներում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչության ուղղվածությամբ գործնական առաջադրանքների կատարելագործմանը:
Իսրայելի իշխանությունները կարգադրել են վերացնել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհների երթեւեկության սահմանափակումները ՀԱՄԱՍ-ի հետ հրադարի շուրջը համաձայնության առնչությամբ: Մայիսի 21-ին այդ մասին հայտնել է Kan հեռուստառադիոկորպորացիան։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և Կոնգրեսի այլ ներկայացուցիչների հետ: