Բաժիններ՝

Հայտնի է՝ ում կարող է Թրամփը նշանակել Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել Ազգային հետախուզության նախկին տնօրենի պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանրապետականը դիտարկում է Գրենելին Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։

«Նա, անկասկած, դիտարկվում է (որպես Իրանի հարցով հնարավոր հատուկ բանագնաց)»,- գործակալության հետ զրույցում ասել է Թրամփի անցումային թիմի ծրագրերին ծանոթ զրուցակիցներից մեկը։

Թե՛ թեկնածության, թե՛ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի ընդհանուր ռազմավարության վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, սակայն Գրենելի դիտարկումը ցույց է տալիս Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության պատրաստակամությունը, ասվում է հոդվածում։

Նշանակվելու դեպքում Ռիչարդ Գրենելը «խորհուրդներ կտա տարածաշրջանի և դրանից դուրս երկրներին», ինչպես նաև կգնահատի Թեհրանի հնարավոր քաղաքականությունը՝ կապված Իրանի հետ բանակցղությունների հեռանկարների հետ։ Reuters-ի աղբյուրները հիշեցնում են, որ Գրենելը նախկինում եղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպանը և Սերբիայի և Կոսովոյի միջև խաղաղ բանակցությունների հարցերով հատուկ ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031