Բաժիններ՝

Բուլղարիան և Ռումինիան  հունվարի 1-ից կդառնան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

Եվրամիության երկրները որոշում են կայացրել 2025 թվականի հունվարի 1-ից վերացնել վերահսկողությունը Բուլղարիայի և Ռումինիայի հետ ցամաքային սահմաններին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

«Պատմական պահ է վերջապես ողջունել Բուլղարիային և Ռումինիային՝ որպես Շենգենյան գոտու լիիրավ անդամներ: Այս անդամ երկրների հետ և նրանց միջև ներքին ցամաքային սահմաններում անձանց ստուգումների վերացումը եղել է Հունգարիայի նախագահության առաջնահերթությունը, և այսօր մենք դա իրականություն ենք դարձրել: Այս քայլն օգուտ կբերի ոչ միայն Բուլղարիայի և Ռումինիայի քաղաքացիներին, այլև ամբողջ ԵՄ-ին», – ասել է ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերը

Եվրամիությանն անդամակցելուց ի վեր Բուլղարիան և Ռումինիան կիրառել են Շենգենյան օրենսդրության որոշ մասեր, այդ թվում՝ արտաքին սահմանների վերահսկողության, ոստիկանության համագործակցության և Շենգենյան տեղեկատվական համակարգի կիրառման հետ կապված:

2023 թվականի դեկտեմբերի 30-ին ԵՄ խորհուրդը որոշեց կիրառել Շենգենյան համաձայնագրի մնացած մասերը և 2024 թվականի մարտի 31-ից վերացնել անձանց ստուգումները ներքին օդային և ծովային սահմաններում։Շենգենյան տարածքը ներկայում ընդգրկում է 29 երկիր (27 անդամ երկրներից 25-ը, ինչպես նաև Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան) և 420 միլիոն բնակչություն:

ԵՄ խորհուրդն իր հաղորդագրության մեջ հիշեցնում է, որ Կիպրոսի հետ ներքին սահմանների նկատմամբ վերահսկողությունը դեռևս չի հանվել, իսկ Իռլանդիան Շենգենյան գոտու մաս չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031