Բաժիններ՝

Կադիրովը հայտնել է Գրոզնիում ուկրաինական ԱԹՍ-ի խոցման մասին, կա 4 վիրավոր

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Ներքին գործերի նախարարության զորանոցների շենքերի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Միջադեպի հետևանքով չորս մարդ վիրավորվել է։

Այս մասին Կադիրովը գրել է իր Telegram ալիքում։

Չեչնիայի ղեկավարը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին՝ ժամը 00:55-ին։ Վիրավորվել են պահակություն անող մարտիկները, որոնց մոտ թեթև վնասվածքներ են։

Կադիրովը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքը պայթել է օդում։

Վնասվել է շենքի տանիքը, ապակիները կոտրվել են։ Նա հավելել է, որ բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է։

Կադիրովը սպառնացել է վրեժ լուծել տեղի ունեցածի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031