Համատեղ համակարգող կենտրոնը (ՀՀԿ) ավելի քան 121 տոննա պարենամթերքով բեռնված վեց նավերի թույլատրել է օգոստոսի 30-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս գալ Ստամբուլի պարենային գործարքի շրջանակներում:
Լուկաշենկոն օգոստոսի 30-ին դարձել է 68 տարեկան։
ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով հայտարարում է այն մասին, որ հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել է հաշվետվություն, որտեղ հաղորդվում է, որ Իրանն սկսել է ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացումը IR-6 կատարելագործված ցենտրիֆուգների միջոցով Նաթանզի ստորգետնյա օբյեկտում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հանդես կգա տեսակապով, ասել է Չեռնոխովան
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ:
Եվրամիությունն սպառել է գործնականում բոլոր հնարավորությունները Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդունման համար, նոր սահմանափակումներ մտցնելն առանց հենց իր՝ Միության համար վնասի դժվար կլինի:
Նրա հավաստմամբ` ճանապարհն ամբողջ տարվա ընթացքում սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության հետ խնդիր չի առաջանալու։
Գնդակոծման հետեւանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել:
Մեծ Բրիտանիայում ապրուստի թանկացումը հարվածել է միլիոնավոր տնատնտեսությունների
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը չի կարծում, թե Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև-Շարլ Միշել հանդիպմանը որևէ փաստաթուղթ կստորագրվի: «Կոմունիկացիաների բացման հարցով ավելի շատ Ռուսաստանի հետ են փորձելու պայմանավորվել ադրբեջանցիները, բայց նաև կփորձեն Արևմուտքի աջակցությունը ստանալ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ միջազգային զարգացումների ֆոնին Արևմուտքի համար իրենց դերը շատ է մեծացել, և փորձելու են ստանալ առավելագույնը: Իսկ ես […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է միգրանտների համար ադապտացիոն կենտրոնների ստեղծումը պիլոտային ռեժիմով: Ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովն օգոստոսի 29-ին նախագահի հետ հանդիպման ընթացքում նրան պատմել է, որ Ռուսաստանում չկա ենթակառուցվածք նման կենտրոնների ստեղծման համար:
Իրաքի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրում պարետային ժամ սահմանելու մասին՝ սկսած երկուշաբթի ժամը 20: 00-ից (Երևանի ժամանակով) մինչև հետագա իրազեկումը՝ երկրում իրադրության սրման հետ կապված: Այս մասին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի միացյալ հրամանատարությունը:
Ծանր աշխարհաքաղաքականության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում այսօր հոբելյանական օր է հայ-ռուսական հարաբերություններում. ՀՀ-ն ու ՌԴ-ն նշում են Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը:
Էստոնիան Եվրահանձնաժողովին առաջարկություններ է ներկայացրել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթի համար. դրանք վերաբերում են Էներգետիկային, առեւտրին, Swift համակարգից հետագա սահմանափակումներին, ինչպես նաեւ մեծ թվով մարդկանց ու կազմակերպությունների «ստոպ-թերթիկում» ներառելուն:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան ժամանելուց հետո մտադիր է գնահատել օբյեկտներին հասցված ֆիզիկական վնասը, որոշել պահպանության և անվտանգության հիմնական և պահեստային համակարգերի աշխատունակությունը: Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ճապոնիայի իշխանությունները նշել են, որ միջոցառման անցկացումն այդ վայրում կդառնա ուղերձ այն մասին, որ աշխարհն այլեւս չպետք է տեսնի միջուկային զենքի կիրառման սարսափները
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանում անցկացվելիք «Արևելք-2022» միջազգային զորավարժություններին Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ նա Աֆղանստանում հումանիտար իրադրությունը բնութագրել էր որպես աղետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վրացի հայտնի դիզայներ, Balenciaga նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիային պարգևատրել է 3-րդ աստիճանի շքանշանով: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Ռազմական վարժական միջոցառումների ավարտը պլանավորված է կիրակի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կեսօրին:
Մեզ մոտ առկա տեղեկատվությամբ անօդաչուները Պակիստանի տարածքով թափանցում են Աֆղանստան, նրանք օգտագործում են Պակիստանի օդային տարածությունը: Մենք Պակիստանից խնդրում ենք մեր դեմ չօգտագործել իր օդային տարածությունը
Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բռնի տեղահանված քաղաքացիների հասարակական կազմակերպությունները ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։
Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի հայտարարության համաձայն՝ Վրաստանում են դաշինքի ցամաքային զորքերի հրամանատարության սպաները։
Համաշխարհային հանրակցությունը պետք է ընդմիշտ հրաժարվի միջուկային զենքի փորձարկումներից, սպառազինությունների այդ տեսակը պետք է անցնի պատմության գիրկը:
Այցի ընթացքում Հասանովը կմասնակցի Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի բանակցություններն էլ ավելի դժվարացան այն բանից հետո, երբ «Ձախ կուսակցության» պատգամավորները բարձրացրին PKK-ի դրոշը։
Անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ն մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում
Նախատեսվում է նաև 2 մլն դոլար Լեռնային Ղարաբաղի ականազերծման համար։
Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ